https://arm.sputniknews.ru/20251210/eatm-erkrnerum-erkaradzgvel-e-anmaqs-arevtury-arcanc-hartakneri-mijvocvov-96732366.html
ԵԱՏՄ երկրներում երկարաձգվել է անմաքս առևտուրը առցանց հարթակների միջոցով
ԵԱՏՄ երկրներում երկարաձգվել է անմաքս առևտուրը առցանց հարթակների միջոցով
Sputnik Արմենիա
Խոսքը մինչև 200 եվրո արժողությամբ ներմուծվող ապրանքների մասին է։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T14:21+0400
2025-12-10T14:21+0400
2025-12-10T14:21+0400
անդրեյ սլեպնյով
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24679900_0:148:3113:1899_1920x0_80_0_0_25f18b14a757ccdd44a435b4e96b8291.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնել են առնվազն երկու տարով պահպանել առցանց հարթակների միջոցով ֆիզիկական անձանց կողմից գնված ապրանքների անմաքս ներմուծման շեմը 200 եվրոյի սահմաններում։Միևնույն ժամանակ, այս շեմը գերազանցելու դեպքում ԵԱՏՄ նման ապրանքների ներմուծման մաքսատուրքը ներկայիս 15%-ի փոխարեն կնվազի մինչև 5%։Այս որոշումը, ինչպես բացատրել է Սլեպնյովը, պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա կեսերից սկսած ԵԱՏՄ երկրները մտադիր են անցնել էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի գանձման նոր համակարգի՝ ազգային մակարդակով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվում Միության մաքսային օրենսգրքում։ Այսպիսով, վճարման մի մասը ԱԱՀ-ի կանցնի։Նա նշել է, որ երկրները, հավանաբար, այս մեխանիզմին կանցնեն հաջորդ տարվա կեսերին։Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով նախարարի խոսքով՝ հարկման և տուրքերի գանձման նոր համակարգը մոտավորապես կհամապատասխանի ներկայումս գանձվող վճարումների ծավալին։ Հետագայում ԵԱՏՄ երկրները մտադիր են վերադառնալ անմաքս շեմի իջեցման հարցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1e/24679900_192:0:2921:2047_1920x0_80_0_0_ffced8cc20197fd6ea3d61e233b616ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ սլեպնյով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
անդրեյ սլեպնյով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
ԵԱՏՄ երկրներում երկարաձգվել է անմաքս առևտուրը առցանց հարթակների միջոցով
Խոսքը մինչև 200 եվրո արժողությամբ ներմուծվող ապրանքների մասին է։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնել են առնվազն երկու տարով պահպանել առցանց հարթակների միջոցով ֆիզիկական անձանց կողմից գնված ապրանքների անմաքս ներմուծման շեմը 200 եվրոյի սահմաններում։
«Առայժմ կպահպանվի 200 եվրոն, երկու տարի անց այն կվերանայենք»,– լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Միևնույն ժամանակ, այս շեմը գերազանցելու դեպքում ԵԱՏՄ նման ապրանքների ներմուծման մաքսատուրքը ներկայիս 15%-ի փոխարեն կնվազի մինչև 5%։
Այս որոշումը, ինչպես բացատրել է Սլեպնյովը, պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա կեսերից սկսած ԵԱՏՄ երկրները մտադիր են անցնել էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի գանձման նոր համակարգի՝ ազգային մակարդակով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվում Միության մաքսային օրենսգրքում։ Այսպիսով, վճարման մի մասը ԱԱՀ-ի կանցնի։
Նա նշել է, որ երկրները, հավանաբար, այս մեխանիզմին կանցնեն հաջորդ տարվա կեսերին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի գծով նախարարի խոսքով՝ հարկման և տուրքերի գանձման նոր համակարգը մոտավորապես կհամապատասխանի ներկայումս գանձվող վճարումների ծավալին։ Հետագայում ԵԱՏՄ երկրները մտադիր են վերադառնալ անմաքս շեմի իջեցման հարցին։