00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապը Ստամբուլի հայկական եկեղեցուց ողջույն է հղել Գարեգին Բ-ին

© PhotoПапа Римский на литургии в Армянской церкви
Папа Римский на литургии в Армянской церкви - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2025
Բաժանորդագրվել
Հռոմի պապ Լևոն 14-ը Ստամբուլում պատարագի ժամանակ դիմել է Թուրքիայի հայ համայնքին:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն 14-րդը հանդես է եկել ուղերձով, որում ողջունել է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին:
Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել դարերի ընթացքում հայ ժողովրդի «խիզախ քրիստոնեական վկայության» համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետը նշել է, որ այն պահպանվել է նույնիսկ պատմության ամենաողբերգական շրջաններում։
Լևոն 14-րդը մատնանշել է Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների միջև աճող եղբայրական կապերը՝ հիշեցնելով 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ պապի և Վազգեն Ա Կաթողիկոսի միջև ստորագրված առաջին համատեղ հռչակագիրը:
«Այդ ժամանակից ի վեր, Աստծո ողորմածությամբ, մեր եկեղեցիների միջև գթասրտության երկխոսությունն ընդլայնվում է»,-ասել է պապը:
Լևոն 14-րդը հիշեցրել է, որ իր ներկայիս այցը նվիրված է Նիկեայի հավատո հանգանակին, քանի որ նշվում է Նիկեայի Առաջին ժողովի 1700-ամյակը:
Պոնտիֆիկոսը նաև հույս ունի, որ Կաթոլիկ եկեղեցու և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնաժողովը շուտով կվերսկսի իր աշխատանքը: Նա հիշատակել է 12-րդ դարի հայ կաթողիկոս Սուրբ Ներսես Դ Շնորհալու դերը, որն իր կյանքը նվիրել էր քրիստոնեական եկեղեցիների հաշտեցման գործին։
Պոլսո Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, որը մատուցում էր պատարագը ասել է, որ Հռոմի պապի ներկայությունը հայկական եկեղեցում ոչ միայն պատիվ է, այլև օրհնություն համայնքի, Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հանուն քրիստոնյաների միասնության:
«Դարեր շարունակ պապականությունը ծառայել է որպես բարոյական ուղեցույց՝ պաշտպանելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, հանդես գալով խաղաղության օգտին և ձայն տալով ձայնից զրկվածներին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այսօր Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս քրիստոնյաները բախվում են բազմաթիվ դժվարությունների, միգրացիայի, ինչպես նաև՝ համայնքների թվի նվազման։ Նման ժամանակներում միասնությունը հատկապես կարևոր է դառնում։
Մաշալյանը նշել է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը հզոր ցուցիչ է, որ եկեղեցիները միմյանց վերաբերում են որպես եղբայրներ, այլ ոչ թե որպես հակառակորդներ: Նա ընդգծել է, որ իրենք աղոթում են խաղաղության համար՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ բոլոր այն համայնքներում, որտեղ պատերազմներ են ընթանում:
«Թող դարեր առաջ միահամուռ հնչած Նիկեական հավատամքը կրկին կապի մեզ անխախտ եղբայրությամբ»,-նշել է նա:
Լևոն 14-րդը չորրորդ պապն է, որ այցելել է Թուրքիայի հայկական տաճար, և հինգերորդ պապը, որը հանդիպել է հայ քրիստոնեական համայնքի հետ:
Հիշեցնենք, որ հայկական տաճարը գտնվում է Ստամբուլի Գում Գաբու թաղամասում (պատմական Ֆաթիհ շրջան)։ Լևոն 14-րդը պատրիարքական այցը Թուրքիա կայացել է նոյեմբերի 27-30-ը։ Այցի ընթացքում պապը հանդիպել է Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս Ա Պատրիարքի հետ: Ստորագրվել է համատեղ հռչակագիր: Այս այցից հետո պապը կմեկնի Լիբանան։
Լրահոս
0