https://arm.sputniknews.ru/20251127/rhmaki-masnagetnery-tavushum-masnakcel-en-hrdehashijman-ashkhatanqnerin-96287929.html
ՌՀՄԱԿ–ի մասնագետները Տավուշում մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին
ՌՀՄԱԿ–ի մասնագետները Տավուշում մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին
Sputnik Արմենիա
Կենտրոնի մասնագետները հրշեջներին ու անհրաժեշտ սարքավորումները կվադրոցիկլերի օգնությամբ հասցրել են հրդեհի տարբեր օջախներ։ 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T15:34+0400
2025-11-27T15:34+0400
2025-11-27T15:34+0400
հայաստան
ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն
հրդեհ
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96284120_0:180:1920:1260_1920x0_80_0_0_0c9e95a62797004ae39f1e33322a28ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) մասնակցել է Դիլիջանի մոտակայքում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ խորհրդակցություն է անցկացվել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, ՌՀՄԱԿ վարչության համանախագահ Կամո Ցուցուլյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի հետ:Օպերատիվ իրավիճակը պարզաբանելուց հետո ՌՀՄԱԿ մասնագետները կվադրոցիկլերի օգնությամբ կազմակերպել են հրշեջների և հրշեջ տեխնիկական սարքավորումների` հրդեհի տարբեր օջախներ տեղ հասցնելու աշխատանքներ, ինչպես նաև իրականացրել են տարածքի մոնիտորինգ և տեղանքի հետախուզություն։Ավելի վաղ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ժամը 08:00-ի դրությամբ Դիլիջանին հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհը մեկուսացվել է:Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, փրկարարներից մեկը մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96284120_0:0:1920:1440_1920x0_80_0_0_8013f6687e844de069b10458b366ef85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, հրդեհ, տավուշ
հայաստան, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն, հրդեհ, տավուշ
ՌՀՄԱԿ–ի մասնագետները Տավուշում մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին
Կենտրոնի մասնագետները հրշեջներին ու անհրաժեշտ սարքավորումները կվադրոցիկլերի օգնությամբ հասցրել են հրդեհի տարբեր օջախներ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) մասնակցել է Դիլիջանի մոտակայքում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում են կենտրոնի
մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 26-ին Հայաստանի ՆԳՆ փրկարարական ծառայության խնդրանքով ՌՀՄԱԿ օպերատիվ խումբն իր աջակցությունն է ցուցաբերել հանրապետության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին, Դիլիջան քաղաքին հարակից տարածքի անտառալեռնային գոտում բռնկված լանդշաֆտային հրդեհների տեղայնացման և մարման աշխատանքներում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խորհրդակցություն է անցկացվել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, ՌՀՄԱԿ վարչության համանախագահ Կամո Ցուցուլյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի հետ:
Օպերատիվ իրավիճակը պարզաբանելուց հետո ՌՀՄԱԿ մասնագետները կվադրոցիկլերի օգնությամբ կազմակերպել են հրշեջների և հրշեջ տեխնիկական սարքավորումների` հրդեհի տարբեր օջախներ տեղ հասցնելու աշխատանքներ, ինչպես նաև իրականացրել են տարածքի մոնիտորինգ և տեղանքի հետախուզություն։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ժամը 08:00-ի դրությամբ Դիլիջանին հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
խոշոր հրդեհներ են բռնկվել նոյեմբերի 21-ից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ
հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա,
փրկարարներից մեկը մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել։