https://arm.sputniknews.ru/20251127/hrvomi-papn-arajin-artasahmanjan-ajci-shrjanakum-zhamanel-e-ankara-96287488.html
Հռոմի պապն առաջին արտասահմանյան այցի շրջանակում ժամանել է Անկարա
Հռոմի պապն առաջին արտասահմանյան այցի շրջանակում ժամանել է Անկարա
Sputnik Արմենիա
Պոնտիֆիկոսի այցը Թուրքիա ու Լիբանան կտևի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 2-ը: 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T15:23+0400
2025-11-27T15:23+0400
2025-11-27T15:23+0400
հռոմի պապ
հռոմի պապ լևոն xiv
թուրքիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96283768_0:0:1270:714_1920x0_80_0_0_ef827387d315b02f4e186e197bec109e.jpg
Հռոմի Պապ Լևոն XIV-ը իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում ժամանել է Անկարա։ Այցի ընթացքում նախատեսված են առաքելական այցելություններ Թուրքիա և Լիբանան։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը:Ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էին Հայ առաքելական եկեղեցու Թուրքիայի պատրիարքարանից, Ստամբուլում գտնվելու վերջին օրը Հռոմի Պապը կայցելի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցի։ Ստամբուլի Կումկափու թաղամասում (պատմական Ֆաթիհ շրջան) գտնվող տաճար այցելությունը նախատեսված է հովվապետի այցի վերջին օրը: Լևոն XIV-ը տաճարում կմնա մոտ 30 րոպե, նրան կընդունի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:Նշենք, որ Հռոմի պապը Թուրքիայում և Լիբանանում կգտնվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է: Լևոն XIV-ը Թուրքիա է այցելել այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով: Այցը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ (հին Նիկիա)՝ առաջին Տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ: Թուրքիայից անմիջապես հետո նա կայցելի Լիբանան։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96283768_117:0:1069:714_1920x0_80_0_0_fd458db377f1d53776cfe8ddbccb7a23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, թուրքիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, թուրքիա, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հռոմի պապն առաջին արտասահմանյան այցի շրջանակում ժամանել է Անկարա
Պոնտիֆիկոսի այցը Թուրքիա ու Լիբանան կտևի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 2-ը:
Հռոմի Պապ Լևոն XIV-ը իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակներում ժամանել է Անկարա։ Այցի ընթացքում նախատեսված են առաքելական այցելություններ Թուրքիա և Լիբանան։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը:
«Ita Airways» ավիաընկերության ինքնաթիռը՝ Թուրքիայի և Սուրբ Աթոռի դրոշներով, թռիչքուղու վրա դիմավորել են թուրքական իշխանությունների պատվիրակությունը և Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները: Արարողությունից հետո հովվապետը կմեկնի Թուրքիայի առաջին ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի դամբարան, այնուհետև կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ապա կմեկնի Ստամբուլ:
Ինչպես ավելի վաղ
Sputnik Արմենիային հայտնել էին Հայ առաքելական եկեղեցու Թուրքիայի պատրիարքարանից, Ստամբուլում գտնվելու վերջին օրը Հռոմի Պապը կայցելի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցի։ Ստամբուլի Կումկափու թաղամասում (պատմական Ֆաթիհ շրջան) գտնվող տաճար այցելությունը նախատեսված է հովվապետի այցի վերջին օրը: Լևոն XIV-ը տաճարում կմնա մոտ 30 րոպե, նրան կընդունի Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Նշենք, որ Հռոմի պապը Թուրքիայում և Լիբանանում կգտնվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է: Լևոն XIV-ը Թուրքիա է այցելել այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով: Այցը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ (հին Նիկիա)՝ առաջին Տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ: Թուրքիայից անմիջապես հետո նա կայցելի Լիբանան։