https://arm.sputniknews.ru/20251126/nikvol-pashinjany-lidja-mantashjanic-vrezh-e-lutsum-khrtvilakvov-akciaji-pattsharvov-96225159.html
Նիկոլ Փաշինյանը Լիդյա Մանթաշյանից վրե՞ժ է լուծում խրտվիլակով ակցիայի պատճառով
Նիկոլ Փաշինյանը Լիդյա Մանթաշյանից վրե՞ժ է լուծում խրտվիլակով ակցիայի պատճառով
Sputnik Արմենիա
Տավուշի թեմի լրատվության հարցերով զբաղվող Լիդյա Մանթաշյանն արդեն շուրջ 5 ամիս է՝ պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում։ 26.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-26T11:00+0400
2025-11-26T11:00+0400
2025-11-26T11:00+0400
հայաստան
լիդյա մանթաշյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96175455_0:0:883:497_1920x0_80_0_0_b55c28f70fae6f729d9ac92a2fccfc83.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանը շարունակում է խիստ ռեժիմով կալանքի տակ պահվել, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անձնական վրեժ ունի» նրա նկատմամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ ներկայացնելով շրջանառվող այն վարկածները, թե ինչու է երիտասարդ կինը ոչ միայն շուրջ 5 ամիս զրկված ազատությունից, այլև պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում խիստ ռեժիմով, նրան տեսակցում է միայն քույրը՝ երկու ամիսը մեկ անգամ, և փաստաբանը։Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի անձնական վրեժխնդրության պատճառը նախորդ տարվա հոկտեմբերին դատախազության մոտ անցկացված ակցիան է, որի ժամանակ Լիդյան պայքարում էր՝ թույլ չտալով, որ ոստիկանները «բերման ենթարկեին» խրտվիլակին։ «Սրբազանի պայքարի» անդամների իրականացրած ակցիայի գլխավոր հերոս խրտվիլակը կալանավորի հագուստով էր և խորհրդանշում էր Փաշինյանին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել Արցախում իրականացված ցեղասպանությանը, էթնիկ զտմանը հանցակցելու համար։Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լիդյայի նկատմամբ անձնական վրեժխնդրության պատճառը կարող է լինել այս տարվա գարնան Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպը, որին, ըստ տեղեկություններին, մասնակցել է Լիդյա Մանթաշյանը։Հիշեցնենք, որ ինքը՝ Լիդյան, նոյեմբերի 20-ին՝ իր կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնելուց հետո, հայտարարեց, որ սա պատժի ձև է, քանի որ իր միջոցով որոշ պաշտոնյաների մասին ինֆորմացիա է հայտնի դարձել, իրեն պատժում են։ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Լիդյա Մանթաշյանին․ ՀՀ-ում կալանքի կիրառումը մտահոգիչ է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96175455_17:0:801:588_1920x0_80_0_0_5e5dd88b6fd1f9793e0d2f7232bbb6f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիդյա մանթաշյան, նիկոլ փաշինյան
հայաստան, լիդյա մանթաշյան, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Լիդյա Մանթաշյանից վրե՞ժ է լուծում խրտվիլակով ակցիայի պատճառով
Տավուշի թեմի լրատվության հարցերով զբաղվող Լիդյա Մանթաշյանն արդեն շուրջ 5 ամիս է՝ պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանը շարունակում է խիստ ռեժիմով կալանքի տակ պահվել, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անձնական վրեժ ունի» նրա նկատմամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ ներկայացնելով շրջանառվող այն վարկածները, թե ինչու է երիտասարդ կինը ոչ միայն շուրջ 5 ամիս զրկված ազատությունից, այլև պահվում է «Աբովյան» ՔԿՀ-ում խիստ ռեժիմով, նրան տեսակցում է միայն քույրը՝ երկու ամիսը մեկ անգամ, և փաստաբանը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի անձնական վրեժխնդրության պատճառը նախորդ տարվա հոկտեմբերին դատախազության մոտ անցկացված
ակցիան է, որի ժամանակ Լիդյան պայքարում էր՝ թույլ չտալով, որ
ոստիկանները «բերման ենթարկեին» խրտվիլակին։ «Սրբազանի պայքարի» անդամների իրականացրած ակցիայի գլխավոր հերոս խրտվիլակը կալանավորի հագուստով էր և խորհրդանշում էր Փաշինյանին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել Արցախում իրականացված ցեղասպանությանը, էթնիկ զտմանը հանցակցելու համար։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Լիդյայի նկատմամբ անձնական վրեժխնդրության պատճառը կարող է լինել այս տարվա գարնան Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպը, որին, ըստ տեղեկություններին, մասնակցել է Լիդյա Մանթաշյանը։
Հիշեցնենք, որ ինքը՝ Լիդյան, նոյեմբերի 20-ին՝ իր
կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնելուց հետո, հայտարարեց, որ սա պատժի ձև է, քանի որ իր միջոցով որոշ պաշտոնյաների մասին ինֆորմացիա է հայտնի դարձել, իրեն պատժում են։