https://arm.sputniknews.ru/20251114/hh-karavarutjuny-havanutjun-tvec-eatmame-hamadzajnagri-vaveracmany-95834961.html
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ԱՄԷ համաձայնագրի վավերացմանը
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ԱՄԷ համաձայնագրի վավերացմանը
Sputnik Արմենիա
Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը։ 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T13:10+0400
2025-11-14T13:10+0400
2025-11-14T13:17+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/2059/18/20591877_0:85:1600:985_1920x0_80_0_0_d54387f918990925753e7738500f0dde.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմանը։2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։«Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, պետական գնումները, էլեկտրոնային առևտուրը և այլ բնագավառներին առնչվող խնդիրները»,– ասված է համաձայնագրի նախագծի հիմնավորման մեջ:2024-ի արդյունքներով ԵԱՏՄ-Չինաստան առևտուրը հասել է ռեկորդային մակարդակի. ԵՏՀ նախագահԲացի այդ, առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:Նախագծում նշվում է, որ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86%–ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը։Հեռանկարային կազմակերպություն. ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդը՝ ԵԱՏՄ–ի մասին
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2059/18/20591877_89:0:1513:1068_1920x0_80_0_0_e0f664714b36858809da02a13a393dfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), համաձայնագիր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), համաձայնագիր
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ԱՄԷ համաձայնագրի վավերացմանը
13:10 14.11.2025 (Թարմացված է: 13:17 14.11.2025) Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմանը։
2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։
«Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, պետական գնումները, էլեկտրոնային առևտուրը և այլ բնագավառներին առնչվող խնդիրները»,– ասված է համաձայնագրի նախագծի հիմնավորման մեջ:
Բացի այդ, առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:
Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:
Նախագծում նշվում է, որ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86%–ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:
Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95%–ը։