00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 5-րդ ոսկին. Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն

© Photo : press office of the Boxing Federation of ArmeniaԷլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն
Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2025
Բաժանորդագրվել
Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունն անցկացվում է Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«60 կգ Էլիդա Քոչարյանը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուս Անաստասիա Ալեքսեևայի նկատմամբ և դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիան նշել է, որ սա բացառիկ արդյունք է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ։
Հիշեցնենք` Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը (75 կգ) երեկ ուշ երեկոյան դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վաղարշակ Քեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։
Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 3-ին Երևանում` Սպորտի կառավարման կենտրոնում (նախկին «Միկա» մարզահամալիր)։
Լրահոս
0