https://arm.sputniknews.ru/20251108/ehn-chi-karvoghacel-hamvozel-vor-belgian-hamadzajni-rd-sarecvats-aktivneri-ogtagvortsmany-95628102.html
ԵՀ–ն չի կարողացել համոզել, որ Բելգիան համաձայնի ՌԴ սառեցված ակտիվների օգտագործմանը
ԵՀ–ն չի կարողացել համոզել, որ Բելգիան համաձայնի ՌԴ սառեցված ակտիվների օգտագործմանը
Sputnik Արմենիա
Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։ 08.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-08T17:06+0400
2025-11-08T17:06+0400
2025-11-08T17:32+0400
եվրահանձնաժողով
ակտիվներ
ռուսաստան
բելգիա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0a/26398207_0:0:1601:901_1920x0_80_0_0_d84f578f012e78b78a253bc1b2bd33f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Բելգիան շարունակում է դիմակայել Եվրահանձնաժողովի ճնշմանը, որը ձգտում է Բրյուսելի համաձայնությունը ստանալ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Belga գործակալությունը։Նշվում է, որ նոյեմբերի 7–ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բելգիական պատվիրակության հետ, սակայն բանակցությունները թույլ չեն տվել վերացնել իրավական և ֆինանսական մտահոգությունները, որոնք ավելի վաղ հայտնել էր Բելգիան:ՌԴ ակտիվների հարցով Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան ճնշում են ԱՄՆ–ին և Ճապոնիային. PoliticoԵվրահանձնաժողովը պնդում է, որ մոտ 140 մլրդ եվրոյի սառեցված ակտիվները որպես «վերականգնողական վարկ» օգտագործվեն Կիևի համար։ Ուկրաինան, ըստ պլանի, պետք է վերադարձնի այդ միջոցները հակամարտության ավարտից և Ռուսաստանի կողմից վնասի հնարավոր փոխհատուցումից հետո: Սակայն, Belga-ի տվյալներով, նախաձեռնությունը փաստացի կապված է այն բանի հետ, որ Եվրամիությունը սպառել է Ուկրաինային աջակցելու համար հասանելի ռեսուրսները, իսկ անդամ պետությունները պատրաստ չեն միջոցներ հատկացնել սեփական բյուջեներից:Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը ԵՄ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն այդպես էլ չի ներկայացրել իրավաբանորեն հիմնավորված առաջարկ, որը կերաշխավորի երկրի շահերի և նրա հեղինակության պաշտպանությունը: Վեվերի խոսքով՝ ակտիվների հնարավոր բռնագրավումը ռիսկեր կստեղծի ամբողջ աշխարհում ներդրողների համար և կարող է ձգձգված դատական գործընթացների հանգեցնել Բելգիայի դեմ:Բելգիան դեմ է ՌԴ–ի սառեցված ակտիվները բռնագրավելու գաղափարինԴե Վեվերն ընդգծել է, որ պատրաստ է հարցը քննարկել միայն այն պայմանով, որ նման միջոցներ ձեռնարկվեն ԵՄ բոլոր երկրների և այլ պետությունների կողմից, որտեղ տեղակայված են ռուսական ակտիվները, ինչպես նաև, եթե Եվրամիությունը երաշխավորի, որ «անհրաժեշտության դեպքում մի քանի օրվա ընթացքում» այդ միջոցները կվերադարձվեն Բելգիային։Վարչապետը նաև Եվրահանձնաժողովին կոչ է արել Ուկրաինային օգնության «ավելի կանխատեսելի» մեխանիզմներ փնտրել՝ նշելով, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, կտրականապես դեմ են արտահայտվել ռուսական սուվերեն միջոցների օգտագործմանը: Հնարավոր լուծումներից մեկը նա համարել է համաեվրոպական նոր վարկի թողարկումը, որի սպասարկումը, փորձագետների գնահատականներով, ԵՄ-ին կարժենա տարեկան մոտ 6 մլրդ եվրո:Միևնույն ժամանակ, Euroclear-ի դեպոզիտարիան ինքը սկսել է մասնակիորեն ապասառեցնել ռուս ներդրողների մասնավոր ակտիվները՝ առանց ԱՄՆ-ի օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) հետ համաձայնության: ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել են մինչև դեկտեմբերի կեսերը Կիևին 2026-2027թթ ֆինանսավորման նոր առաջարկներ ներկայացնել:«Այդ գումարը մեզնից են գողացել». Պեսկովը՝ ռուսական ակտիվները Կիևին փոխանցելու մասինՈւկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ եվրոյի ոսկեարժութային պահուստները, որոնցից ավելի քան 200 մլրդ եվրոն տեղակայված է հենց Euroclear-ում։ 2025-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն արդեն Ուկրաինային է փոխանցել մոտ 14 մլրդ եվրո այդ ակտիվների օգտագործումից ստացված եկամուտներից։Մոսկվան ռուսական ակտիվների սառեցումը «գողություն» է անվանում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դրանց բռնագրավման դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ ռուսական բանկերում գտնվող արևմտյան ներդրողների միջոցների պահում:
բելգիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/0a/26398207_159:0:1436:958_1920x0_80_0_0_e58185cc27d5063e443d3de7533e2677.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրահանձնաժողով, ակտիվներ, ռուսաստան, բելգիա, ուկրաինա
եվրահանձնաժողով, ակտիվներ, ռուսաստան, բելգիա, ուկրաինա
ԵՀ–ն չի կարողացել համոզել, որ Բելգիան համաձայնի ՌԴ սառեցված ակտիվների օգտագործմանը
17:06 08.11.2025 (Թարմացված է: 17:32 08.11.2025) Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Բելգիան շարունակում է դիմակայել Եվրահանձնաժողովի ճնշմանը, որը ձգտում է Բրյուսելի համաձայնությունը ստանալ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Belga գործակալությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 7–ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել բելգիական պատվիրակության հետ, սակայն բանակցությունները թույլ չեն տվել վերացնել իրավական և ֆինանսական մտահոգությունները, որոնք ավելի վաղ հայտնել էր Բելգիան:
Եվրահանձնաժողովը պնդում է, որ մոտ 140 մլրդ եվրոյի սառեցված ակտիվները որպես «վերականգնողական վարկ» օգտագործվեն Կիևի համար։ Ուկրաինան, ըստ պլանի, պետք է վերադարձնի այդ միջոցները հակամարտության ավարտից և Ռուսաստանի կողմից վնասի հնարավոր փոխհատուցումից հետո: Սակայն, Belga-ի տվյալներով, նախաձեռնությունը փաստացի կապված է այն բանի հետ, որ Եվրամիությունը սպառել է Ուկրաինային աջակցելու համար հասանելի ռեսուրսները, իսկ անդամ պետությունները պատրաստ չեն միջոցներ հատկացնել սեփական բյուջեներից:
Քանի որ ռուսական ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, հենց Բելգիայի վրա է առավել մեծ ճնշում գործադրվում։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը ԵՄ-ի հոկտեմբերյան գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն այդպես էլ չի ներկայացրել իրավաբանորեն հիմնավորված առաջարկ, որը կերաշխավորի երկրի շահերի և նրա հեղինակության պաշտպանությունը: Վեվերի խոսքով՝ ակտիվների հնարավոր բռնագրավումը ռիսկեր կստեղծի ամբողջ աշխարհում ներդրողների համար և կարող է ձգձգված դատական գործընթացների հանգեցնել Բելգիայի դեմ:
Դե Վեվերն ընդգծել է, որ պատրաստ է հարցը քննարկել միայն այն պայմանով, որ նման միջոցներ ձեռնարկվեն ԵՄ բոլոր երկրների և այլ պետությունների կողմից, որտեղ տեղակայված են ռուսական ակտիվները, ինչպես նաև, եթե Եվրամիությունը երաշխավորի, որ «անհրաժեշտության դեպքում մի քանի օրվա ընթացքում» այդ միջոցները կվերադարձվեն Բելգիային։
Վարչապետը նաև Եվրահանձնաժողովին կոչ է արել Ուկրաինային օգնության «ավելի կանխատեսելի» մեխանիզմներ փնտրել՝ նշելով, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, կտրականապես դեմ են արտահայտվել ռուսական սուվերեն միջոցների օգտագործմանը: Հնարավոր լուծումներից մեկը նա համարել է համաեվրոպական նոր վարկի թողարկումը, որի սպասարկումը, փորձագետների գնահատականներով, ԵՄ-ին կարժենա տարեկան մոտ 6 մլրդ եվրո:
Միևնույն ժամանակ, Euroclear-ի դեպոզիտարիան ինքը սկսել է մասնակիորեն ապասառեցնել ռուս ներդրողների մասնավոր ակտիվները՝ առանց ԱՄՆ-ի օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) հետ համաձայնության: ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել են մինչև դեկտեմբերի կեսերը Կիևին 2026-2027թթ ֆինանսավորման նոր առաջարկներ ներկայացնել:
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի մոտ 300 մլրդ եվրոյի ոսկեարժութային պահուստները, որոնցից ավելի քան 200 մլրդ եվրոն տեղակայված է հենց Euroclear-ում։ 2025-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն արդեն Ուկրաինային է փոխանցել մոտ 14 մլրդ եվրո այդ ակտիվների օգտագործումից ստացված եկամուտներից։
Մոսկվան ռուսական ակտիվների սառեցումը «գողություն» է անվանում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դրանց բռնագրավման դեպքում Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ ռուսական բանկերում գտնվող արևմտյան ներդրողների միջոցների պահում: