https://arm.sputniknews.ru/20251030/tigran-karapetjany-dardzav-evrvopaji-rekvordakir-u-chempivon-narek-grigvorjany-pvokhchempivon-95286336.html
Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի ռեկորդակիր ու չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի ռեկորդակիր ու չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
օր Հայաստանի հավաքականի կազմում 71կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարին մասնակցելու է նաև Գոռ Սահակյանը։ 30.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-30T19:59+0400
2025-10-30T19:59+0400
2025-10-30T20:14+0400
չեմպիոն
ծանրամարտ
ծանրամարտիկ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
տիգրան կարապետյան
նարեկ գրիգորյան
մեդալ
երիտասարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95288224_0:0:1501:844_1920x0_80_0_0_b8d66bfcb9a3733d5f26d539f70969e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կարապետյանը դարձավ ոսկե, իսկ Նարեկ Գրիգորյանը` արծաթե մեդալակիր։Երիտասարդների 71կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը գերազանց հանդես եկան պոկում վարժությունում։ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդով՝ 145 կգ–ով, դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Նարեկ Գրիգորյանը 143կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։Հրում վարժությունում մեր տղաների առաջին մոտեցումից հետո պարզ էր, որ նրանք ապահովել են մեդալը երկամարտում։Հռիփսիմե Խուրշուդյանին շնորհվել է միջազգային կարգի մրցավարի կոչումՄնում էր հասկանալ թե ինչ հերթականությամբ։ Կարապետյանը երկրորդ մոտեցումով բարձրացրեց 172կգ և սահմանեց երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում։Գրիգորյանը պատասխանեց նոր ռեկորդով՝ 175կգ, երկամարտում` 318կգ։ Թիմակիցները որոշում էին Եվրոպայի չեմպիոնին։Կարապետյանը երրորդ մոտեցումով նորից ռեկորդ սահմանեց՝ 176կգ, ու մնաց Նարեկ Գրիգորյանի պատասխանը։ 179կգ բարձրացնելու դեպքում Նարեկ Գրիգորյանը սահմանում էր Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում ու նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Բայց չստացվեց։Վարազդատ Լալայանը աշխարհի կրկնակի չեմպիոն էԱյսպիսով` Տիգրան Կարապետյանը նվաճեց ոսկե երեք մեդալ ու սահմանեց Եվրոպայի նոր երեք ռեկորդ`145+176=321կգ, իսկ Նարեկ Գրիգորյանը նվաճեց երեք արծաթե մեդալ ու Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի 318կգ արդյունքով։Այսօր Հայաստանի հավաքականի կազմում 71կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարին մասնակցելու է նաև Գոռ Սահակյանը։Հիշեցնենք` ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին դարձել 20 -ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանն (58 կգ) ու Գառնիկ Չոլակյանը (60 կգ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95288224_6:0:1339:1000_1920x0_80_0_0_fe2eb95e23f2938d245da467ebfcf873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեմպիոն, ծանրամարտ, ծանրամարտիկ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, տիգրան կարապետյան, նարեկ գրիգորյան, մեդալ, երիտասարդ
չեմպիոն, ծանրամարտ, ծանրամարտիկ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, տիգրան կարապետյան, նարեկ գրիգորյան, մեդալ, երիտասարդ
Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի ռեկորդակիր ու չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
19:59 30.10.2025 (Թարմացված է: 20:14 30.10.2025) օր Հայաստանի հավաքականի կազմում 71կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարին մասնակցելու է նաև Գոռ Սահակյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կարապետյանը դարձավ ոսկե, իսկ Նարեկ Գրիգորյանը` արծաթե մեդալակիր։
Երիտասարդների 71կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը գերազանց հանդես եկան պոկում վարժությունում։ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդով՝ 145 կգ–ով, դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Նարեկ Գրիգորյանը 143կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։
Հրում վարժությունում մեր տղաների առաջին մոտեցումից հետո պարզ էր, որ նրանք ապահովել են մեդալը երկամարտում։
Մնում էր հասկանալ թե ինչ հերթականությամբ։ Կարապետյանը երկրորդ մոտեցումով բարձրացրեց 172կգ և սահմանեց երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում։
Գրիգորյանը պատասխանեց նոր ռեկորդով՝ 175կգ, երկամարտում` 318կգ։ Թիմակիցները որոշում էին Եվրոպայի չեմպիոնին։
Կարապետյանը երրորդ մոտեցումով նորից ռեկորդ սահմանեց՝ 176կգ, ու մնաց Նարեկ Գրիգորյանի պատասխանը։ 179կգ բարձրացնելու դեպքում Նարեկ Գրիգորյանը սահմանում էր Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում ու նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Բայց չստացվեց։
Այսպիսով` Տիգրան Կարապետյանը նվաճեց ոսկե երեք մեդալ ու սահմանեց Եվրոպայի նոր երեք ռեկորդ`145+176=321կգ, իսկ Նարեկ Գրիգորյանը նվաճեց երեք արծաթե մեդալ ու Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի 318կգ արդյունքով։
Այսօր Հայաստանի հավաքականի կազմում 71կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարին մասնակցելու է նաև Գոռ Սահակյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ
Եվրոպայի չեմպիոն էին դարձել 20 -ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանն (58 կգ) ու
Գառնիկ Չոլակյանը (60 կգ)։