https://arm.sputniknews.ru/20251030/ajs-pahin-avelin-hnaravvor-che-nakharary-kensatvoshakneri-bardzracman-masin-95264525.html
Այս պահին ավելին հնարավոր չէ․ նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Այս պահին ավելին հնարավոր չէ․ նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Sputnik Արմենիա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշում է, որ այս պահին կենսաթոշակների հետվճարային ծրագրից օգտվում է 350 000 քաղաքացի։ 30.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-30T14:46+0400
2025-10-30T14:46+0400
2025-10-30T14:59+0400
նախարար
արսեն թորոսյան
կուտակային կենսաթոշակային ֆոնդ
թոշակ
հետվճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960386_0:20:1600:920_1920x0_80_0_0_3e762c02d45e0da9103186967e491c78.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։Անկանխիկ եղանակով թոշակառուներին տրամադրվող հետվճարի ժամկետը 1 տարով երկարացվեցՆա հիշեցրեց հոկտեմբերի 29-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությունը` կապված կենսաթոշակների բարձրացման հետ և ընդգծեց, որ արդեն երկու օր է` այն շահարկվում է։ Նախարարը նշել էր, որ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում և բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ լինեն, ապա ոչ միայն կենսաթոշակառուները, այլև բոլորը վատ կապրեն։Նա ընդգծեց, որ այս պահին ՀՀ-ում 350 000 քաղաքացի օգտվում է կենսաթոշակների հետվճարի ծրագրից։ Նախարարը շեշտեց՝ իրենք խրախուսում են, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ օգտվեն այդ ծրագրից։ Ըստ նախարարության կանխատեսումների՝ մյուս տարվա վերջին այդ քաղաքացիների թիվը կկազմի մոտ 410 000-420000, միջին հետվճարի չափն էլ կլինի մոտ 3000-4000 դրամով ավելի, քան այսօր է։ Այդպիսով, հետվճարով կենսաթոշակները կմոտենան սպառողական զամբյուղի մոտ 90 տոկոսին, չնայած, որ այն բավարար չէ ամբողջական սպառողական զամբյուղին հասնելու համար։Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն նախատեսվում է սահմանել 993 մլրդ 17 մլն դրամի շրջանակներում։Թոշակառուները և նպաստառուները 10%-ի փոխարեն այսուհետ կստանան 12% հետվճար. Մկրտչյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960386_0:0:1422:1066_1920x0_80_0_0_4aa4f98ee96984d2c8ca118f878276f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, արսեն թորոսյան, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, թոշակ, հետվճար
նախարար, արսեն թորոսյան, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, թոշակ, հետվճար
Այս պահին ավելին հնարավոր չէ․ նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
14:46 30.10.2025 (Թարմացված է: 14:59 30.10.2025) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշում է, որ այս պահին կենսաթոշակների հետվճարային ծրագրից օգտվում է 350 000 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում այս պահի դրությամբ հնարավոր չէ բարձրացնել կենսաթոշակները։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հիշեցրեց հոկտեմբերի 29-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արած հայտարարությունը` կապված կենսաթոշակների բարձրացման հետ և ընդգծեց, որ արդեն երկու օր է` այն շահարկվում է։ Նախարարը նշել էր, որ եթե կենսաթոշակները բարձրացնեն այնքան, որ ֆիսկալ անկայունություն առաջանա երկրում և բյուջետային, հարկաբյուջետային խնդիրներ լինեն, ապա ոչ միայն կենսաթոշակառուները, այլև բոլորը վատ կապրեն։
«Մանիպուլացվում է հակառակ կերպ։ Իբրև թե, եթե կենսաթոշակները բարձրացվեն, ապա կենսաթոշակառուները վատ կապրեն։ Ամենևին դրա մասին չէր խոսքը, այլ այն մասին, որ մեր ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել այսքան ու այս եղանակով (նկատի ունի կենսաթոշակներից ստացվող հետվճարները – խմբ․)։ Կարծում ենք, որ այս պահի դրությամբ ավելին հնարավոր չէ, ու սա նաև գործիք է, որը խթանելու է հավելյալ հարկերի հավաքագրմանը»,- նշեց Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին ՀՀ-ում 350 000 քաղաքացի օգտվում է կենսաթոշակների հետվճարի ծրագրից։ Նախարարը շեշտեց՝ իրենք խրախուսում են, որպեսզի ավելի մեծ թվով քաղաքացիներ օգտվեն այդ ծրագրից։ Ըստ նախարարության կանխատեսումների՝ մյուս տարվա վերջին այդ քաղաքացիների թիվը կկազմի մոտ 410 000-420000, միջին հետվճարի չափն էլ կլինի մոտ 3000-4000 դրամով ավելի, քան այսօր է։ Այդպիսով, հետվճարով կենսաթոշակները կմոտենան սպառողական զամբյուղի մոտ 90 տոկոսին, չնայած, որ այն բավարար չէ ամբողջական սպառողական զամբյուղին հասնելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն նախատեսվում է սահմանել 993 մլրդ 17 մլն դրամի շրջանակներում։