https://arm.sputniknews.ru/20251028/masisi-hamajnqapetin-kalanavvorecin-zvartnvoc-odanavakajanum-95195510.html
Մասիսի համայնքապետին կալանավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Մասիսի համայնքապետին կալանավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում
Sputnik Արմենիա
Օդանավակայանի մոտ հավաքվել էին Համբարձումյանի աջակիցները, կուսակից ընկերները, ընտանիքի անդամները։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T19:40+0400
2025-10-28T19:40+0400
2025-10-28T19:56+0400
հայաստան
երևան
դավիթ համբարձումյան
կալանք
ազատազրկում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95196287_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6aca74ce977fe2fda37fc3618addb904.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվեց։ Նրա ընկեր, ակտիվիստ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Համբարձումյանին կալանավորում հենց ինքնաթիռի դռան մոտ։«Զվարթնոց» օդանավակայանում արդեն մոտ 2 ժամ է՝ հավաքվել են Համբարձումյանի աջակիցները, կուսակից ընկերները։ Օդանավակայանում են նաև նրա կինն ու 4 անչափահաս երեխաները։Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը հրաժարվել են ցուցմունքներից. փաստաբան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից
Sputnik Արմենիա
Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից
2025-10-28T19:40+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95196287_240:0:1680:1080_1920x0_80_0_0_e2700634ccbf4244b34dd63c0d8d4996.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դավիթ համբարձումյան, կալանք, ազատազրկում, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, երևան, դավիթ համբարձումյան, կալանք, ազատազրկում, տեսանյութ, տեսանյութեր
Մասիսի համայնքապետին կալանավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում
19:40 28.10.2025 (Թարմացված է: 19:56 28.10.2025) Օդանավակայանի մոտ հավաքվել էին Համբարձումյանի աջակիցները, կուսակից ընկերները, ընտանիքի անդամները։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվեց։ Նրա ընկեր, ակտիվիստ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Համբարձումյանին կալանավորում հենց ինքնաթիռի դռան մոտ։
«Զվարթնոց» օդանավակայանում արդեն մոտ 2 ժամ է՝ հավաքվել են Համբարձումյանի աջակիցները, կուսակից ընկերները։ Օդանավակայանում են նաև նրա կինն ու 4 անչափահաս երեխաները։
Հիշեցնենք` Մասիս համայնքի ղեկավար
Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Հաջորդ օրը նա գրառում արեց սոցցանցում` հայտնելով, որ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ինքն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում և փախչելու մտադրություն չունի։
Նշենք, որ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին
Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Համբարձումյանը կալանավորվել էր, հետո 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: ՔԿ–ն 2019 թվականին հանցակազմի բացակայության պատճառով դադարեցրել էր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով։ Նա շարունակում էր մեղադրյալ մնալ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով: