https://arm.sputniknews.ru/20251027/zijumner-chen-linelu-erevanum-810-kg-voch-spandanvocajin-tsagman-mis-mseghiq-e-vochnchacvel-95140931.html
Զիջումներ չեն լինելու. Երևանում 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք է ոչնչացվել
Զիջումներ չեն լինելու. Երևանում 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք է ոչնչացվել
Sputnik Արմենիա
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տնտեսվարողներին ասել է, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու։ 27.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-27T16:02+0400
2025-10-27T16:02+0400
2025-10-27T16:05+0400
հայաստան
միս
«գումի» շուկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95139920_0:120:1280:840_1920x0_80_0_0_2486db0ec276132074b0ac146d2acb10.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի վաճառակետերից ավելի քան 800 կգ միս–մսեղիք է առգրավվել և ոչնչացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում գտնվող («Գումի» շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում։ Աշխատանքներին հետևել է նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի առկայությունը, պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները, մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։ՍԱՏՄ–ն նշել է, որ շարունակելու է հետևողական վերահսկողությունը։Հիշեցնենք` օրենքը, որը պարտավորեցնում է անասունների սպանդ իրականացնել միայն սպանդանոցներում, ուժի մեջ է մտել 2023 թվականի վերջին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95139920_0:0:1280:960_1920x0_80_0_0_35b0f78279c7d7ea4e46138b45a50227.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միս, «գումի» շուկա
հայաստան, միս, «գումի» շուկա
Զիջումներ չեն լինելու. Երևանում 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք է ոչնչացվել
16:02 27.10.2025 (Թարմացված է: 16:05 27.10.2025) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տնտեսվարողներին ասել է, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանի վաճառակետերից ավելի քան 800 կգ միս–մսեղիք է առգրավվել և ոչնչացվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում գտնվող («Գումի» շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում։ Աշխատանքներին հետևել է նաև ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի առկայությունը, պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները, մսամթերքի պահման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
«Տիգրան Պետրոսյանը զրուցել է տնտեսավարողների հետ՝ ընդգծելով, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու, զիջումներ չեն լինելու. ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Անմիջապես կազմակերպվել է նաև առգրավված գրեթե 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ոչնչացման գործընթացը, ինչն իրականացվել է տեսուչների հսկմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
ՍԱՏՄ–ն նշել է, որ շարունակելու է հետևողական վերահսկողությունը։
Վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում
Վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում
Վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում
Վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում
Հիշեցնենք` օրենքը, որը պարտավորեցնում է անասունների սպանդ իրականացնել միայն սպանդանոցներում, ուժի մեջ է մտել 2023 թվականի վերջին։