https://arm.sputniknews.ru/20251027/2026-in-kankhatesum-enq-4-tvonna-voski-ardjunahanel-hh-finansneri-nakharar-95129300.html
2026-ին կանխատեսում ենք 4 տոննա ոսկի արդյունահանել․ ՀՀ ֆինանսների նախարար
2026-ին կանխատեսում ենք 4 տոննա ոսկի արդյունահանել․ ՀՀ ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ 27.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-27T13:34+0400
2025-10-27T13:34+0400
2025-10-27T13:34+0400
հայաստան
ոսկի
վահե հովհաննիսյան
ամուլսար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284219_0:3:1600:903_1920x0_80_0_0_22c96a92a61da01cb550b04482096e82.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նրա խոսքով՝ Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Ընդգծեց՝ վերջնական արտադրանքը լինելու է ոսկու և արծաթի համաձուլվածք:Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, , սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284219_278:0:1482:903_1920x0_80_0_0_829d6901b52c35a5096e29a35e8568f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոսկի, վահե հովհաննիսյան, ամուլսար
հայաստան, ոսկի, վահե հովհաննիսյան, ամուլսար
2026-ին կանխատեսում ենք 4 տոննա ոսկի արդյունահանել․ ՀՀ ֆինանսների նախարար
Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ: Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին։ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Ընդգծեց՝ վերջնական արտադրանքը լինելու է ոսկու և արծաթի համաձուլվածք:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին
եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, , սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։