https://arm.sputniknews.ru/20251024/anodachui-hardzakum-krasnvogvorskum--hing-mard-e-tuzhel-ajd-tvum-mek-erekha-95029890.html
Անօդաչուի հարձակում Կրասնոգորսկում. հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա
Անօդաչուի հարձակում Կրասնոգորսկում. հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում են արտակարգ բոլոր ծառայությունները, ԱԻՆ և իրավապահ մարմինների աշխատակիցները։ 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T09:24+0400
2025-10-24T09:24+0400
2025-10-24T09:25+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/18/95027590_0:114:1217:799_1920x0_80_0_0_8eb2c4887d6c4bd20594fd1f83fbd699.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կրասնոգորսկում (Մոսկվայի մարզ) անօդաչուի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին Telegram–ում հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։Մարզպետի տվյալներով՝ երեք մեծահասակի տեղափոխել են Կրասնոգորսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոց, երեխային՝ Ռոշալ կենտրոն։ Մեծահասակները գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ և բեկորային վնասվածքներ են ստացել, երեխայի մոտ նկատվել է ծնկի հոդախախտ և սրունքի թեթև վնասվածքներ։Տեղում են քաղաքային շրջանի ղեկավարը, ինչպես նաև բոլոր արտակարգ ծառայությունների աշխատակիցները, այդ թվում՝ ԱԻՆ–ը և իրավապահ մարմինները։Մարզպետը վստահեցրել է, որ տուժածներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ աջակցությունը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 110 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/18/95027590_0:0:1217:913_1920x0_80_0_0_35d962e884d47df6d5f27940b74769e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Անօդաչուի հարձակում Կրասնոգորսկում. հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա
09:24 24.10.2025 (Թարմացված է: 09:25 24.10.2025) Դեպքի վայրում են արտակարգ բոլոր ծառայությունները, ԱԻՆ և իրավապահ մարմինների աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կրասնոգորսկում (Մոսկվայի մարզ) անօդաչուի հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին Telegram–ում հայտնել է ՌԴ Մոսկվայի մարզի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Մոտ երկու ժամ առաջ անօդաչուի հարձակման հետևանքով Կրասնոգորսկի Տիեզերագնացների բուլվարում բնակելի շենք է վնասվել։ Անօդաչուն մտել է 14-րդ հարկի բնակարան։ Հինգ մարդ է վնասվածքներ ստացել, այդ թվում՝ մեկ երեխա։ Չորսն արագ տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ նրանք անհրաժեշտ բուժօգնություն են ստանում», - գրել է Վորոբյովը։
Մարզպետի տվյալներով՝ երեք մեծահասակի տեղափոխել են Կրասնոգորսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոց, երեխային՝ Ռոշալ կենտրոն։ Մեծահասակները գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ և բեկորային վնասվածքներ են ստացել, երեխայի մոտ նկատվել է ծնկի հոդախախտ և սրունքի թեթև վնասվածքներ։
Տեղում են քաղաքային շրջանի ղեկավարը, ինչպես նաև բոլոր արտակարգ ծառայությունների աշխատակիցները, այդ թվում՝ ԱԻՆ–ը և իրավապահ մարմինները։
Մարզպետը վստահեցրել է, որ տուժածներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ աջակցությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։