https://arm.sputniknews.ru/20251023/hajastanum-bazavvorvats-aviaynkerutjunneri-hamar-nvor-kanvonner-en-sahmanvel-95001247.html
Հայաստանում բազավորված ավիաընկերությունների համար նոր կանոններ են սահմանվել
Հայաստանում բազավորված ավիաընկերությունների համար նոր կանոններ են սահմանվել
Sputnik Արմենիա
Կառավարությունում ակնկալում են, որ նոր փոփոխությունները կնպաստեն ուղևորահոսքի աճին, չվերթերի աշխարհագրության ընդլայնմանը։ 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T14:27+0400
2025-10-23T14:27+0400
2025-10-23T14:40+0400
հայաստան
չվերթ
ավիաընկերություն
սուբսիդավորել
https://cdn.am.sputniknews.ru/img/995/59/9955927_0:70:1600:970_1920x0_80_0_0_15b165331036823e3c6061f7709c9ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ արեց Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերությունների սուբսիդավորման որոշման մեջ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է նոր ուղղություններ բացելու դեպքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում բազավորված շահառու ավիաընկերություններին սուբսիդիաներ տալ միայն այն ուղևորների համար, որոնք Հայաստանում կանցկացնեն առնվազն 48 ժամ:Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ` Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերությունները սուբսիդիաներ կստանան, եթե բազավորվեն մեր երկրում ու նոր ուղղություններ բացեն։ Սուբսիդիան կտրամադրվի պայմանով` տվյալ ընկերությունը պետք է առնվազն մեկ կանոնավոր չվերթ իրականացնի «Շիրակ» օդանավակայանից։ Երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար, որը Հայաստան է ժամանում նոր ուղղություններից մեկով, տվյալ ավիաընկերության համար սահմանվում է 15 հազար դրամ վճար, եթե վայրէջքը լինում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, և 20 հազար դրամ, եթե վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում է:Բացի այդ, առաջարկվում է սուբսիդիաներ տրամադրել Հայաստանում գործող ավիաընկերություններին, եթե նրանց բրենդով հանդես եկող և նույն հոլդինգի մեջ մտնող ընկերությունները, որոնք երկրում չեն բազավորվում, չվերթեր իրականացնեն նոր ուղղություններով:Կառավարությունում ակնկալում են, որ այս նոր փոփոխությունները կնպաստեն ուղևորահոսքի աճին, չվերթերի աշխարհագրության ընդլայնմանը, Հայաստանի օդանավակայաններում միջազգային ավիաընկերությունների տեղակայմանը, ինչպես նաև կնպաստեն ֆինանսական աջակցության տրամադրման վարչարարության բարելավմանը:ՀՀ կառավարությունը, նոր ուղղություններ ասելով ,նկատի ունի արտերկրի բոլոր այն քաղաքները, որտեղ նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ ավիաընկերությունը կատարել է ոչ ավելի, քան 14 չվերթ ամռանը (մայիսի վերջից մինչև հոկտեմբերի վերջ) և ոչ ավելի, քան 10 չվերթ ձմռանը (հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ)։Սուբսիդիաներ կտրամադրվեն այն ավիաընկերություններին, որոնք բազավորված են Հայաստանի օդանավակայաններում, շաբաթական առնվազն մեկ անգամ չվերթեր են իրականացնում (ներառյալ ֆորսմաժորների պատճառով չեղյալ հայտարարվածները), ինչպես նաև ունեն առնվազն երկու ինքնաթիռ՝ սեփականության իրավունքով կամ լիզինգի պայմանագրով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/995/59/9955927_108:0:1492:1038_1920x0_80_0_0_595f09a8ec207a7681f750bd83a268c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չվերթ, ավիաընկերություն, սուբսիդավորել
հայաստան, չվերթ, ավիաընկերություն, սուբսիդավորել
Հայաստանում բազավորված ավիաընկերությունների համար նոր կանոններ են սահմանվել
14:27 23.10.2025 (Թարմացված է: 14:40 23.10.2025) Կառավարությունում ակնկալում են, որ նոր փոփոխությունները կնպաստեն ուղևորահոսքի աճին, չվերթերի աշխարհագրության ընդլայնմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ արեց Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերությունների սուբսիդավորման որոշման մեջ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է նոր ուղղություններ բացելու դեպքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում բազավորված շահառու ավիաընկերություններին սուբսիդիաներ տալ միայն այն ուղևորների համար, որոնք Հայաստանում կանցկացնեն առնվազն 48 ժամ:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ`
Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերությունները սուբսիդիաներ կստանան, եթե բազավորվեն մեր երկրում ու նոր ուղղություններ բացեն։ Սուբսիդիան կտրամադրվի պայմանով` տվյալ ընկերությունը պետք է առնվազն մեկ կանոնավոր չվերթ իրականացնի «Շիրակ» օդանավակայանից։ Երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար, որը Հայաստան է ժամանում նոր ուղղություններից մեկով, տվյալ ավիաընկերության համար սահմանվում է 15 հազար դրամ վճար, եթե վայրէջքը լինում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, և 20 հազար դրամ, եթե վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում է:
Այսօր ընդունված նոր փոփոխություններով առաջարկվում է ավիաուղևորների նույնականացում իրականացնել՝ այդ գործընթացում ներգրավելով «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները կառավարող ընկերությանը` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ին:
Բացի այդ, առաջարկվում է սուբսիդիաներ տրամադրել
Հայաստանում գործող ավիաընկերություններին, եթե նրանց բրենդով հանդես եկող և նույն հոլդինգի մեջ մտնող ընկերությունները, որոնք երկրում չեն բազավորվում, չվերթեր իրականացնեն նոր ուղղություններով:
Կառավարությունում ակնկալում են, որ այս նոր փոփոխությունները կնպաստեն ուղևորահոսքի աճին, չվերթերի աշխարհագրության ընդլայնմանը, Հայաստանի օդանավակայաններում միջազգային ավիաընկերությունների տեղակայմանը, ինչպես նաև կնպաստեն ֆինանսական աջակցության տրամադրման վարչարարության բարելավմանը:
ՀՀ կառավարությունը, նոր ուղղություններ ասելով ,նկատի ունի արտերկրի բոլոր այն քաղաքները, որտեղ նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ ավիաընկերությունը կատարել է ոչ ավելի, քան 14 չվերթ ամռանը (մայիսի վերջից մինչև հոկտեմբերի վերջ) և ոչ ավելի, քան 10 չվերթ ձմռանը (հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ)։
Սուբսիդիաներ կտրամադրվեն այն ավիաընկերություններին, որոնք բազավորված են Հայաստանի օդանավակայաններում, շաբաթական առնվազն մեկ անգամ չվերթեր են իրականացնում (ներառյալ ֆորսմաժորների պատճառով չեղյալ հայտարարվածները), ինչպես նաև ունեն առնվազն երկու ինքնաթիռ՝ սեփականության իրավունքով կամ լիզինգի պայմանագրով: