https://arm.sputniknews.ru/20251022/pashinjany-chi-vrdvovvel-qpi-fejsbuqjan-pak-khmbi-teghekatvutjan-taratsumic-94956077.html
Փաշինյանը չի վրդովվել ՔՊ–ի ֆեյսբուքյան փակ խմբի տեղեկատվության տարածումից
Փաշինյանը չի վրդովվել ՔՊ–ի ֆեյսբուքյան փակ խմբի տեղեկատվության տարածումից
Sputnik Արմենիա
Փակ խմբի գրառումներից մեկում Փաշինյանը կուսակիցներին կոչ է անում երթի բազմամարդությունն ապահովելու համար ներգրավել ընտանիքի անդամներին, ընկերներին։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T17:30+0400
2025-10-22T17:30+0400
2025-10-22T17:33+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
facebook
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94950922_0:0:1600:901_1920x0_80_0_0_7ad82b8f3520d04b108771e2a2f3824d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան փակ խմբի տեղեկատվության տարածումը ոչ թե բացասական, այլ ինչ–որ տեղ դրական երևույթ է։ Նա այդ մասին խոսեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։«Հետքը» երեկ հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սխալմամբ տարբեր մարդկանց է ներառել «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան փակ խմբում, այդ թվում` լրագրողների։ Լրատվամիջոցը տեսանյութ է պատրաստել, որում երևում է նաև Փաշինյանի գրառումը։ Նա 2023 թ. սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ընդառաջ կուսակիցներին կոչ է անում նախատեսված երթի բազմամարդությունն ապահովելու համար ներգրավել ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Նա գրառումն ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել»։Ըստ նրա` եթե իրենք այդ տրամաբանությամբ մտածեն, ապա այդտեղ կպարտվեն։Փաշինյանը հիմա էլ պատրաստվում է Հայ առաքելական եկեղեցուց վերցնել եկեղեցիները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94950922_0:0:1424:1067_1920x0_80_0_0_176c952a90aa7da63ca2eda55e147f55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, facebook, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, նիկոլ փաշինյան, facebook, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Փաշինյանը չի վրդովվել ՔՊ–ի ֆեյսբուքյան փակ խմբի տեղեկատվության տարածումից
17:30 22.10.2025 (Թարմացված է: 17:33 22.10.2025) Փակ խմբի գրառումներից մեկում Փաշինյանը կուսակիցներին կոչ է անում երթի բազմամարդությունն ապահովելու համար ներգրավել ընտանիքի անդամներին, ընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան փակ խմբի տեղեկատվության տարածումը ոչ թե բացասական, այլ ինչ–որ տեղ դրական երևույթ է։ Նա այդ մասին խոսեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Հետքը» երեկ հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սխալմամբ տարբեր մարդկանց է ներառել «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան փակ խմբում, այդ թվում` լրագրողների։ Լրատվամիջոցը
տեսանյութ է պատրաստել, որում երևում է նաև Փաշինյանի գրառումը։ Նա 2023 թ. սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին ընդառաջ կուսակիցներին կոչ է անում նախատեսված երթի բազմամարդությունն ապահովելու համար ներգրավել ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Նա գրառումն ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել»։
«Որ ընտրություններում ուզելով–չուզելով վարչական ռեսուրս ներգրավելու անուղղակի փորձ անենք, այդ ընտրություններում մենք կպարտվենք։ Տարօրինակ է, որ այս թեման մենք կարող ենք քննարկել։ Ինչպես կարող է մի ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվել։ Դա ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի և գործչի համար»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե իրենք այդ տրամաբանությամբ մտածեն, ապա այդտեղ կպարտվեն։