https://arm.sputniknews.ru/20251021/paravvoni-tevnvocic-minchev-mvona-liza-aghmkaharujc-kvoghvoputner-tangarannerum-94895112.html
Փարավոնի թևնոցից մինչև «Մոնա Լիզա». աղմկահարույց կողոպուտներ թանգարաններում
Փարավոնի թևնոցից մինչև «Մոնա Լիզա». աղմկահարույց կողոպուտներ թանգարաններում
Sputnik Արմենիա
Փարիզի «Լուվր» թանգարանում կատարված գողությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T18:58+0400
2025-10-21T18:58+0400
2025-10-21T18:58+0400
լուսանկար
լուսանկարներ
ֆոտոշարք
լուվր
կողոպուտ
գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94887572_0:146:1785:1150_1920x0_80_0_0_e45e98f8762900d06d1b709b72d23659.jpg
Փարիզի «Լուվր» թանգարանում կատարված գողությունը մեծ աղմուկ է բարձրացրել։Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձինք ներխուժել են «Լուվր», Նապոլեոնի հավաքածուից զարդեր գողացել և փախել սկուտերով:Sputnik Արմենիան ֆոտոշարքի միջոցով ներկայացնում է աշխարհի տարբեր թանգարաններում կատարված ամենաաղմկահարույց կողոպուտները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94887572_29:0:1756:1295_1920x0_80_0_0_11f042304695bd4397f1c4d6382e9bc4.jpg Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկար, լուսանկարներ, ֆոտոշարք, фото, լուվր, կողոպուտ, գողություն
լուսանկար, լուսանկարներ, ֆոտոշարք, фото, լուվր, կողոպուտ, գողություն
Փարավոնի թևնոցից մինչև «Մոնա Լիզա». աղմկահարույց կողոպուտներ թանգարաններում Փարիզի «Լուվր» թանգարանում կատարված գողությունը մեծ աղմուկ է բարձրացրել։
Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձինք
ներխուժել են «Լուվր» , Նապոլեոնի հավաքածուից զարդեր գողացել և փախել սկուտերով:
Sputnik Արմենիան ֆոտոշարքի միջոցով ներկայացնում է աշխարհի տարբեր թանգարաններում կատարված ամենաաղմկահարույց կողոպուտները
© Getty Images / NurPhoto/Jerome Gilles Ֆրանսիացի ոստիկանները 2025 թվականի հոկտեմբերի 9-ի կողոպուտից հետո կանգնած են Լուվրի դիմաց։
Բենզասղոցներով զինված գողերը թանգարանի բակ են մտել սկուտերով և անհրաժեշտ տարածք հասնելու համար օգտվել են բեռնատար վերելակից
Ֆրանսիացի ոստիկանները 2025 թվականի հոկտեմբերի 9-ի կողոպուտից հետո կանգնած են Լուվրի դիմաց։
Բենզասղոցներով զինված գողերը թանգարանի բակ են մտել սկուտերով և անհրաժեշտ տարածք հասնելու համար օգտվել են բեռնատար վերելակից
Հորտենզիա թագուհու թագը, որը Լուվրից գողացել են 2025 թվականի հոկտեմբերին։ Այն ստեղծվել է 19-րդ դարի սկզբին։
Թագը զարդարված է 24 շափյուղայով և 1083 ադամանդով։
© Getty Images / Bettmann 1972 թվականի սեպտեմբերի 4-ին Մոնրեալի գեղարվեստի թանգարանում տեղի է ունեցել Կանադայի պատմության մեջ արվեստի ստեղծագործության ամենամեծ կողոպուտը. հանցագործները սողոսկել են լուսային դիտահորով՝ անցնելով անսարք ազդանշանային համակարգի կողքով և գողացել 2 միլիոն դոլար արժողության նկարներ ու արվեստի այլ իրեր:
Գողերը հեռացել են կողային դռնով (ցույց է տրված լուսանկարում)՝ կապկպելով թանգարանի երեք պահակներին։
1972 թվականի սեպտեմբերի 4-ին Մոնրեալի գեղարվեստի թանգարանում տեղի է ունեցել Կանադայի պատմության մեջ արվեստի ստեղծագործության ամենամեծ կողոպուտը. հանցագործները սողոսկել են լուսային դիտահորով՝ անցնելով անսարք ազդանշանային համակարգի կողքով և գողացել 2 միլիոն դոլար արժողության նկարներ ու արվեստի այլ իրեր:
Գողերը հեռացել են կողային դռնով (ցույց է տրված լուսանկարում)՝ կապկպելով թանգարանի երեք պահակներին։
© AP Photo / Josh Reynolds Դատարկ շրջանակ, որից գողերը հանել են Ռեմբրանդտի «Փոթորիկ Գալիլեայի ծովում» կտավը։
Համաշխարհային պատմության մեջ արվեստի և մասնավոր սեփականության այս ամենամեծ գողությունը տեղի է ունեցել Բոստոնում 1990 թվականի մարտի 18-ին: Գողերը Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից գողացել են 300 միլիոն դոլար ընդհանուր արժողության 13 ստեղծագործություն
Դատարկ շրջանակ, որից գողերը հանել են Ռեմբրանդտի «Փոթորիկ Գալիլեայի ծովում» կտավը։
Համաշխարհային պատմության մեջ արվեստի և մասնավոր սեփականության այս ամենամեծ գողությունը տեղի է ունեցել Բոստոնում 1990 թվականի մարտի 18-ին: Գողերը Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից գողացել են 300 միլիոն դոլար ընդհանուր արժողության 13 ստեղծագործություն
© Photo : Public domain 2017 թվականին Գերմանիայի Կարլսրուե քաղաքի ազգային թանգարանից գողացել են 367 ադամանդներով զարդարված թագ՝ 1,31 մլն դոլար արժողությամբ:
Բադենի վերջին մեծ դքսուհի, արքայադուստր Հիլդա ֆոն Բադենին պատկանող զարդը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին
2017 թվականին Գերմանիայի Կարլսրուե քաղաքի ազգային թանգարանից գողացել են 367 ադամանդներով զարդարված թագ՝ 1,31 մլն դոլար արժողությամբ:
Բադենի վերջին մեծ դքսուհի, արքայադուստր Հիլդա ֆոն Բադենին պատկանող զարդը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին
© Getty Images / Leon Neal Բրիտանական թանգարանը հայտարարել է մոտ 2000 արտեֆակտի կորստի մասին:
Թանգարանի աշխատակիցները հետաքննություն են սկսել, երբ պարզել են, որ գողացված իրերը, ներառյալ մինչև 50 000 ֆունտ արժողությամբ ոսկյա զարդերը, eBay-ում վաճառվել են ընդամենը 40 ֆունտով։
Բրիտանական թանգարանը հայտարարել է մոտ 2000 արտեֆակտի կորստի մասին:
Թանգարանի աշխատակիցները հետաքննություն են սկսել, երբ պարզել են, որ գողացված իրերը, ներառյալ մինչև 50 000 ֆունտ արժողությամբ ոսկյա զարդերը, eBay-ում վաճառվել են ընդամենը 40 ֆունտով։
© Getty Images / Roger Viollet Արվեստի գործերի գողության ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 1911 թվականի օգոստոսի 21-ին, երբ «Մոնա Լիզա» կտավը։
Լուվրից գողացել է Վինչենցո Պերուջա անունով աշխատակիցը։ Նրան բռնել են երկու տարի անց։ Պերուջան, մտնելով թանգարան և տեսնելով, որ «Մոնա Լիզայի» ցուցասրահում ո՛չ պահակ կա, ո՛չ այցելու, նկարը հանել է շրջանակից, դրել թևիտակ և դուրս եկել Լուվրից։
Արվեստի գործերի գողության ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 1911 թվականի օգոստոսի 21-ին, երբ «Մոնա Լիզա» կտավը։
Լուվրից գողացել է Վինչենցո Պերուջա անունով աշխատակիցը։ Նրան բռնել են երկու տարի անց։ Պերուջան, մտնելով թանգարան և տեսնելով, որ «Մոնա Լիզայի» ցուցասրահում ո՛չ պահակ կա, ո՛չ այցելու, նկարը հանել է շրջանակից, դրել թևիտակ և դուրս եկել Լուվրից։
© Getty Images / Picture alliance/Sebastian Kahnert 2019 թվականի նոյեմբերի 25-ին կողոպտել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Դրեզդեն ամրոցի «Կանաչ կամար» թանգարանը։
Հանցագործներն ավելի քան 100 զարդ են տարել, այդ թվում՝ 62 կարատանոց Dresden White Diamond սպիտակ ադամանդը։
2019 թվականի նոյեմբերի 25-ին կողոպտել են Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Դրեզդեն ամրոցի «Կանաչ կամար» թանգարանը։
Հանցագործներն ավելի քան 100 զարդ են տարել, այդ թվում՝ 62 կարատանոց Dresden White Diamond սպիտակ ադամանդը։
© AP Photo / Alekander Nordahl Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գտնվող ազգային պատկերասրահից 1994 թվականին գողացել են Էդվարդ Մունկի «Ճիչը»։
կտավը, որը վերադարձնելու համար պահանջել են 1 մլն ԱՄՆ դոլար, սակայն կառավարությունն ու պատկերասրահը հրաժարվել են հետ գնել: Նկարը հայտնաբերվել է Օսլոյի «Aasgaardstrand» հյուրանոցում։
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գտնվող ազգային պատկերասրահից 1994 թվականին գողացել են Էդվարդ Մունկի «Ճիչը»։
կտավը, որը վերադարձնելու համար պահանջել են 1 մլն ԱՄՆ դոլար, սակայն կառավարությունն ու պատկերասրահը հրաժարվել են հետ գնել: Նկարը հայտնաբերվել է Օսլոյի «Aasgaardstrand» հյուրանոցում։
© AP Photo / Egypt's Ministry of Tourism and Antiquities 2025 թվականի սեպտեմբերին Կահիրեի ազգային թանգարանից անհետացել է 3000-ամյա ոսկյա ապարանջանը, որը պատկանում էր Ամենհոտեպ փարավոնին։
Թանգարանի աշխատակցուհին 600 գրամանոց ապարանջանը 180 հազար ֆունտով վաճառել է ոսկերչական խանութի տիրոջը, որից հետո անգին զարդը հալեցվել է։
2025 թվականի սեպտեմբերին Կահիրեի ազգային թանգարանից անհետացել է 3000-ամյա ոսկյա ապարանջանը, որը պատկանում էր Ամենհոտեպ փարավոնին։
Թանգարանի աշխատակցուհին 600 գրամանոց ապարանջանը 180 հազար ֆունտով վաճառել է ոսկերչական խանութի տիրոջը, որից հետո անգին զարդը հալեցվել է։
© Getty Images / PA Images Լոնդոնի պատկերասրահից գողացել են 8 կտավ՝ Ռեմբրանդտի և Ռուբենսի 3-ական, Ադամ Էլսհայմերի և Գերիտ Դոուի 1-ական ստեղծագործություններ։
Ընդհանուր արժեքը գնահատվել է 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգ. գողոնը հայտնաբերվել է 1967 թվականի հունվարի 4-ին:
Լոնդոնի պատկերասրահից գողացել են 8 կտավ՝ Ռեմբրանդտի և Ռուբենսի 3-ական, Ադամ Էլսհայմերի և Գերիտ Դոուի 1-ական ստեղծագործություններ։
Ընդհանուր արժեքը գնահատվել է 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգ. գողոնը հայտնաբերվել է 1967 թվականի հունվարի 4-ին:
© AP Photo / Christian Lutz Ստեֆան Բրայթվիզերը (աջից) 1995-2001 թվականներին Եվրոպայի 172 թանգարաններից կատարել է 240 գողություն ու դարձել ամենահաջողակ գողը. գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1,4 միլիարդ դոլար:
Յուրաքանչյուր հանցագործությունից հետո գող-մատուցողն այցելել է մորը և նրա տան պատերից կախել համաշխարհային գլուխգործոցները։ Իմանալով որդու ձերբակալության մասին՝ մայրը սառնասրտորեն ոչնչացրել է ամբողջ գողոնը, որի մեջ եղել են հազվագյուտ զենքեր, հին ծաղկամաններ, երաժշտական գործիքներ և հայտնի նկարիչների կտավներ
Ստեֆան Բրայթվիզերը (աջից) 1995-2001 թվականներին Եվրոպայի 172 թանգարաններից կատարել է 240 գողություն ու դարձել ամենահաջողակ գողը. գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1,4 միլիարդ դոլար:
Յուրաքանչյուր հանցագործությունից հետո գող-մատուցողն այցելել է մորը և նրա տան պատերից կախել համաշխարհային գլուխգործոցները։ Իմանալով որդու ձերբակալության մասին՝ մայրը սառնասրտորեն ոչնչացրել է ամբողջ գողոնը, որի մեջ եղել են հազվագյուտ զենքեր, հին ծաղկամաններ, երաժշտական գործիքներ և հայտնի նկարիչների կտավներ
© Photo : Social media page of Bergen University Museum 2017 թվականին նորվեգական Բերգեն քաղաքի համալսարանական թանգարանից անհետացել է վիկինգների դարաշրջանի 400 ցուցանմուշ:
Գողերը 7-րդ հարկում գտնվող թանգարան են բարձրացել շենքի ճակատի փայտամածերի օգնությամբ։ Հանցագործությունը դեռ չի բացահայտվել
2017 թվականին նորվեգական Բերգեն քաղաքի համալսարանական թանգարանից անհետացել է վիկինգների դարաշրջանի 400 ցուցանմուշ:
Գողերը 7-րդ հարկում գտնվող թանգարան են բարձրացել շենքի ճակատի փայտամածերի օգնությամբ։ Հանցագործությունը դեռ չի բացահայտվել
© AP Photo / Anthony Camerano 563 կարատանոց «Հնդկաստանի աստղ» շափյուղան գողացել են նյույորքյան Բնական պատմության ամերիկյան թանգարանի ցուցասրահից 1964 թվականին:
Հանցագործները վթարային սանդուղքին են հասել կիսաբաց լուսամուտից, ապակու կտրիչով բացել ցուցափեղկերը։ Հանցագործները ձերբակալվել են 2 օր անց։
563 կարատանոց «Հնդկաստանի աստղ» շափյուղան գողացել են նյույորքյան Բնական պատմության ամերիկյան թանգարանի ցուցասրահից 1964 թվականին:
Հանցագործները վթարային սանդուղքին են հասել կիսաբաց լուսամուտից, ապակու կտրիչով բացել ցուցափեղկերը։ Հանցագործները ձերբակալվել են 2 օր անց։
© Sputnik / Sergey Pyatakov / Անցնել մեդիապահոց 1927 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանից անհետացան գեղարվեստական մեծ արժեք ունեցող հինգ նկարներ:
Գողոնի որոնումը տևեց մի քանի տարի։ Ամենից շատ տուժել էր Տիցիանի «Էկս Նոմո» նկարը, որով գողը փաթաթել էր Ռեմբրանդտի կտավը։
1927 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանից անհետացան գեղարվեստական մեծ արժեք ունեցող հինգ նկարներ:
Գողոնի որոնումը տևեց մի քանի տարի։ Ամենից շատ տուժել էր Տիցիանի «Էկս Նոմո» նկարը, որով գողը փաթաթել էր Ռեմբրանդտի կտավը։