https://arm.sputniknews.ru/20251020/amn-um-tvonakatarutjan-zhamanak-vensi-avtvosharasjan-vra-arki-bekvorner-en-ynkel-94826806.html
ԱՄՆ-ում տոնակատարության ժամանակ Վենսի ավտոշարասյան վրա արկի բեկորներ են ընկել
ԱՄՆ-ում տոնակատարության ժամանակ Վենսի ավտոշարասյան վրա արկի բեկորներ են ընկել
Sputnik Արմենիա
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, մեքենայի վրա փոքր փոս է առաջացել։ 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T09:52+0400
2025-10-20T09:52+0400
2025-10-20T09:53+0400
ամն
ջեյ դի վենս
պայթյուն
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85785445_0:0:3072:1728_1920x0_80_0_0_80a8b5f793342576a27bc059f11c6a5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի բազայում ԱՄՆ ծովային հետևակի 250-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հրետանային արկ է պայթել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «The New York Times»-ին։Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մեքենայի վրա փոքր փոս է առաջացել։ Նշվում է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դեմ է եղել մայրուղու վրա հրաձգություն անցկացնելուն և կարգադրել է փակել ճանապարհի այդ հատվածը, թեև զինվորականները հավաստիացրել են, որ զորավարժություններն անվտանգ են։Թրամփին ու Վենսին զվարճացրել է Զելենսկու առաջարկը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85785445_0:0:2732:2048_1920x0_80_0_0_1f0b5b6d432aef3b5b4f4519b290ceec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ջեյ դի վենս, պայթյուն, զորավարժություններ
ամն, ջեյ դի վենս, պայթյուն, զորավարժություններ
ԱՄՆ-ում տոնակատարության ժամանակ Վենսի ավտոշարասյան վրա արկի բեկորներ են ընկել
09:52 20.10.2025 (Թարմացված է: 09:53 20.10.2025) Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, մեքենայի վրա փոքր փոս է առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի բազայում ԱՄՆ ծովային հետևակի 250-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հրետանային արկ է պայթել։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «The New York Times»-ին։
«Քեմփ Փենդլտոնի զորավարժարանում հրաձգության ժամանակ 155 մմ արկը ժամանակից շուտ պայթել է։ Բեկորներն ընկել են Կալիֆոռնիայի պարեկային ծառայություն իրականացնող մեքենայի և մոտոցիկլետի վրա, որոնք փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անվտանգության ավտոշարասյան մաս էին կազմում», – պարբերականին հայտնել է պարեկային ծառայության աղբյուրը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մեքենայի վրա փոքր փոս է առաջացել։ Նշվում է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դեմ է եղել մայրուղու վրա հրաձգություն անցկացնելուն և կարգադրել է փակել ճանապարհի այդ հատվածը, թեև զինվորականները հավաստիացրել են, որ զորավարժություններն անվտանգ են։