https://arm.sputniknews.ru/20251019/vatikanum-meknarkel-e-ignativos-malvojani-ev-6-eraneli-srbadasman-ararvoghutjuny-94808242.html
Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի և 6 երանելի սրբադասման արարողությունը
Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի և 6 երանելի սրբադասման արարողությունը
Sputnik Արմենիա
Հայ հոգևորականը նահատակվել է 1915 թվականին՝ մինչև վերջ պայքարելով իր հավատքի համար։ 19.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-19T14:22+0400
2025-10-19T14:22+0400
2025-10-19T14:22+0400
վատիկան
իգնատիոս մալոյան
հայոց ցեղասպանություն
զոհ
սրբադասում
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94808070_0:0:1280:720_1920x0_80_0_0_fac2361742d5b832225d7ef67f2a3f03.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ, մեկնարկել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և ևս 6 այլ երանելիների սրբադասման արարողությանը։Նա ծնվել էր 1869 թվականի ապրիլի 19-ին Թուրքիայի Մարդին քաղաքում։ Քահանա է ձեռնադրվել Լիբանանում, եղել է Զմառի միաբանության անդամ, մի քանի տարի քահանայական ծառայություն է իրականացրել Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում և Կահիերում։Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը որոշ ժամանակ անց վերադարձել է Օսմանյան կայսրություն, ծառայել Պոլիսում, ապա՝ Մարդինում։ 1915 թվականին նրան բանտարկում են՝ ստիպելով հրաժարվել իր հավատքից։ Ի վերջո, նա նահատակվում է 1915 թվականի հունիսի 11-ին՝ մինչև վերջ վճռականորեն պայքարելով և դիմադրելով հանուն քրիստոնեական հավատքի։Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված են հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում՝ շուրջ 1500 հայ ուխտավորներ են ներկա այս պատմական իրադարձությանը։Նշենք, որ Սուրբ Հովհաննես Պողոս 6-րդ պապի հանդիսապետությամբ 2001 թվականին Հռոմում Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը դասվել էր երանելիների շարքին։Վատիկանը սրբադասել է Ցեղասպանության ժամանակ սպանված եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 այլ երանելիներ սրբադասումը Վատիկանում
Sputnik Արմենիա
Հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 այլ երանելիներ սրբադասումը Վատիկանում
2025-10-19T14:22+0400
true
PT1M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94808070_163:0:1123:720_1920x0_80_0_0_f7b2e4fd7aa6a87a302445d7c00f9e57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վատիկան, իգնատիոս մալոյան, հայոց ցեղասպանություն, զոհ, սրբադասում, видео, տեսանյութեր
վատիկան, իգնատիոս մալոյան, հայոց ցեղասպանություն, զոհ, սրբադասում, видео, տեսանյութեր
Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի և 6 երանելի սրբադասման արարողությունը
Հայ հոգևորականը նահատակվել է 1915 թվականին՝ մինչև վերջ պայքարելով իր հավատքի համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, Լևոն XIV-րդ պապի հանդիսապետությամբ, մեկնարկել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և ևս 6 այլ երանելիների սրբադասման արարողությանը։
Սուրբ Պետրոսի տաճարի ճակատային մասում կախված են 6 երանելիների, այդ թվում՝ հայազգի արքեպիսկոպոսի նկարները։ Սրբադասման արարողությունից առաջ հրապարակում հավաքվածների առջև ընթերցվեցին 6 երանելիների համառոտ կենսագրությունները։ Առաջինը ներկայացվեց Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը։
Նա ծնվել էր 1869 թվականի ապրիլի 19-ին Թուրքիայի Մարդին քաղաքում։ Քահանա է ձեռնադրվել Լիբանանում, եղել է Զմառի միաբանության անդամ, մի քանի տարի քահանայական ծառայություն է իրականացրել Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում և Կահիերում։
Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը որոշ ժամանակ անց վերադարձել է Օսմանյան կայսրություն, ծառայել Պոլիսում, ապա՝ Մարդինում։ 1915 թվականին նրան բանտարկում են՝ ստիպելով հրաժարվել իր հավատքից։ Ի վերջո, նա նահատակվում է 1915 թվականի հունիսի 11-ին՝ մինչև վերջ վճռականորեն պայքարելով և դիմադրելով հանուն քրիստոնեական հավատքի։
Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված են հազարավոր ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում՝ շուրջ 1500 հայ ուխտավորներ են ներկա այս պատմական իրադարձությանը։
Նշենք, որ Սուրբ Հովհաննես Պողոս 6-րդ պապի հանդիսապետությամբ 2001 թվականին Հռոմում Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանը դասվել էր երանելիների շարքին։