ՀՕՊ–ն այս գիշեր ավելի քան 40 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
09:47 18.10.2025 (Թարմացված է: 09:50 18.10.2025)

© Sputnik / Евгений Биятов
/ Բաժանորդագրվել
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 41 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«12 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզում, 5-ական՝ Կալուգայի մարզում և Բաշկորտոստանի Հանրապետությունում, 3 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվայի մարզում, 2-ը՝ Բելգորոդի և Օրյոլի մարզերում, 1-ական` Վոլգոգրադի, Կուրսկի, Ռյազանի, Տամբովի, Տուլայի, Սամարայի մարզերում, 6-ը Սև ծովի հատվածում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
