https://arm.sputniknews.ru/20251017/rdum-hajastanci-varvordneri-mnalu-sahmanapakumnery-karvogh-en-veracvel-eth-94734697.html
ՌԴ–ում հայաստանցի վարորդների մնալու սահմանափակումները կարող են վերացվել. ԵՏՀ
ՌԴ–ում հայաստանցի վարորդների մնալու սահմանափակումները կարող են վերացվել. ԵՏՀ
Sputnik Արմենիա
Հայ վարորդների խնդիրը ԵՏՀ–ի ուշադրության կենտրոնում է։ 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T11:56+0400
2025-10-17T11:56+0400
2025-10-17T11:57+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վարորդ
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33323153_0:84:1600:984_1920x0_80_0_0_65e58ccbd2e0cb2bc5a4a92ec88c9279.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս) վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։ՀՀ որոշ բեռնափոխադրողներ ՌԴ մուտքի արգելք են ստացել թույլատրելի օրերը գերազանցելու համարԱյս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ. խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր. խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Նախկինում յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում թույլատրվում էր մնալ 90 օր։ԵՏՀ-ից հայտնում են, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Հանձնաժողովը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բոլոր ծագող խնդիրները լուծելու համար: ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ աշխատանքներ են տարվում երկու ուղղությամբ։ԵՏՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովի շրջանակում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որում ընդգրկված են հանձնաժողովի, իրավասու մարմինների և ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչներ: Շտաբը տեղեկություններ է հավաքում միջազգային փոխադրումների ընթացքում միգրացիոն ընթացակարգերի հետ կապված դեպքերի վերաբերյալ և դրանք փոխանցում ՌԴ մարմիններին՝ խնդրին արագ լուծում տալու համար։«Բազմակողմ ակտիվ համագործակցության շնորհիվ հաջողվել է առանձին վարորդների դեպքում մի շարք հարցեր լուծել օպերատիվ կարգով», – ասվում է հաղորդագրության մեջ։Հանձնաժողովից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) իրավիճակի մշտադիտարկում է իրականացնում ԵԱՏՄ–ի ներքին շուկայում՝ առաջացող խնդիրները համակարգված լուծելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33323153_89:0:1512:1067_1920x0_80_0_0_36a4089845642f0e388c8396957dd751.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վարորդ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վարորդ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
ՌԴ–ում հայաստանցի վարորդների մնալու սահմանափակումները կարող են վերացվել. ԵՏՀ
11:56 17.10.2025 (Թարմացված է: 11:57 17.10.2025) Հայ վարորդների խնդիրը ԵՏՀ–ի ուշադրության կենտրոնում է։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս) վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ. խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր. խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։ Նախկինում յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում թույլատրվում էր մնալ 90 օր։
ԵՏՀ-ից հայտնում են, որ
հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Հանձնաժողովը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բոլոր ծագող խնդիրները լուծելու համար: ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ աշխատանքներ են տարվում երկու ուղղությամբ։
«Առաջին` թիվ 115 դաշնային օրենքի իրագործման շրջանակում վարչարարական միջոցառումների ենթարկված` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի վարորդների նկատմամբ բոլոր սահմանափակումների չեղարկման հարցի արագ լուծումը։ Երկրորդ` առաջացած խնդրի համակարգված լուծում, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող և միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների վրա չտարածել թիվ 115 օրենքի նոր նորմերը, որոնք կարգավորում են ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետները», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՏՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովի շրջանակում օպերատիվ շտաբ է ստեղծվել, որում ընդգրկված են հանձնաժողովի, իրավասու մարմինների և ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչներ: Շտաբը տեղեկություններ է հավաքում միջազգային փոխադրումների ընթացքում միգրացիոն ընթացակարգերի հետ կապված դեպքերի վերաբերյալ և դրանք փոխանցում ՌԴ մարմիններին՝ խնդրին արագ լուծում տալու համար։
«Բազմակողմ ակտիվ համագործակցության շնորհիվ հաջողվել է առանձին վարորդների դեպքում մի շարք հարցեր լուծել օպերատիվ կարգով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) իրավիճակի մշտադիտարկում է իրականացնում ԵԱՏՄ–ի ներքին շուկայում՝ առաջացող խնդիրները համակարգված լուծելու համար։