https://arm.sputniknews.ru/20251017/amn-um-hh-despany-handipel-e-trampi-hatuk-banagnacin-inch-harcer-en-qnnarkvel-94732271.html
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացին․ ի՞նչ հարցեր են քննարկվել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացին․ ի՞նչ հարցեր են քննարկվել
Sputnik Արմենիա
Հանդիպումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին նվիրված միջոցառման շրջանակում։ 17.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-17T10:36+0400
2025-10-17T10:36+0400
2025-10-17T10:37+0400
հայաստան
նարեկ մկրտչյան
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94730688_0:424:1000:987_1920x0_80_0_0_db56861659a122c8a195de5384b961ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը քննարկել են տարածաշրջանային գործընթացներն ու վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը հայտնում է դեսպանությունը։Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։Դեսպանն էլ Թրամփի բանագնացին երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/11/94730688_0:403:1000:1153_1920x0_80_0_0_fb7040bdaf9046b96ccbee41b64544ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ մկրտչյան, սթիվեն ուիտկոֆ
հայաստան, նարեկ մկրտչյան, սթիվեն ուիտկոֆ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացին․ ի՞նչ հարցեր են քննարկվել
10:36 17.10.2025 (Թարմացված է: 10:37 17.10.2025) Հանդիպումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին նվիրված միջոցառման շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը քննարկել են տարածաշրջանային գործընթացներն ու վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը հայտնում է
դեսպանությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։
«Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։ Սթիվ Ուիտկոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանն էլ Թրամփի բանագնացին երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։