https://arm.sputniknews.ru/20251016/khandipenq-budapeshtum-trampy-hajtararel-e-vor-putini-het-zrujcy-shat-ardjunavet-er-94723248.html
«Կհանդիպենք Բուդապեշտում». Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ էր
«Կհանդիպենք Բուդապեշտում». Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ էր
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի ղեկավարը պատմել է ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մանրամասները։ 16.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-16T21:52+0400
2025-10-16T21:52+0400
2025-10-16T21:52+0400
վլադիմիր պուտին
ամն
դոնալդ թրամփ
ռուսաստան
ուկրաինա
հեռախոսազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92422188_0:676:1600:1576_1920x0_80_0_0_879e16f3e2fef8fdc0cb463f3c7a2635.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը շատ արդյունավետ է եղել:Թրամփի խոսքով՝ Պուտինը շնորհավորել է իրեն և Միացյալ Նահանգներին «մեծ նվաճման»՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կապակցությամբ, ինչի մասին մարդիկ «երազում էին դարեր շարունակ»: Ամերիկացի առաջնորդը վստահ է, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին:Նա նշել է, որ զրույցի ընթացքում շատ ժամանակ է հատկացվել Ուկրաինայի իրադրության կարգավորումից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի հարցերի քննարկմանը:ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն ու Պուտինը պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում կկայանա:Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մտադիր են հանդիպել Բուդապեշտում։«Նախագահ Պուտինը և ես այնուհետև կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում (Հունգարիա), որպեսզի քննարկենք, թե արդյոք մենք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը:ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է ակնկալում հանդիպել ՌԴ նախագահի հետՆշենք, որ հոկտեմբերի 17-ին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Զելենսկու հետ։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92422188_0:657:1600:1857_1920x0_80_0_0_81c7d160b3c498a06d6a186a5e699e75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ամն, դոնալդ թրամփ, ռուսաստան, ուկրաինա, հեռախոսազրույց
վլադիմիր պուտին, ամն, դոնալդ թրամփ, ռուսաստան, ուկրաինա, հեռախոսազրույց
«Կհանդիպենք Բուդապեշտում». Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ արդյունավետ էր
ԱՄՆ-ի ղեկավարը պատմել է ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը շատ արդյունավետ է եղել:
«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր»,- Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ Պուտինը շնորհավորել է իրեն և Միացյալ Նահանգներին «մեծ նվաճման»՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կապակցությամբ, ինչի մասին մարդիկ «երազում էին դարեր շարունակ»: Ամերիկացի առաջնորդը վստահ է, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին:
Նա նշել է, որ զրույցի ընթացքում շատ ժամանակ է հատկացվել Ուկրաինայի իրադրության կարգավորումից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի հարցերի քննարկմանը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն ու Պուտինը պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում կկայանա:
«Միացյալ Նահանգներում առաջին հանդիպումները տեղի կունենան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև մի շարք այլ անձանց ղեկավարությամբ, որոնք կնշանակվեն ավելի ուշ։ Հանդիպման անցկացման վայրը կորոշվի ավելի ուշ»,-նշել է նա։
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մտադիր են հանդիպել Բուդապեշտում։
«Նախագահ Պուտինը և ես այնուհետև կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում (Հունգարիա), որպեսզի քննարկենք, թե արդյոք մենք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է ակնկալում հանդիպել ՌԴ նախագահի հետ
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Զելենսկու հետ։