https://arm.sputniknews.ru/20251015/tsanr-martery-versksvel-en-afghanstani-ev-pakistani-sahmanin-94636645.html
Ծանր մարտերը վերսկսվել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանին
Ծանր մարտերը վերսկսվել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանին
Sputnik Արմենիա
Տեղի բնակիչների խոսքով՝ բախումները սկսվել են վաղ առավոտյան։ 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T10:21+0400
2025-10-15T10:21+0400
2025-10-15T10:21+0400
տեսանյութեր
աֆղանստան
պակիստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0c/94528392_0:0:1920:1080_1920x0_80_0_0_309c5e227853cbfbbd5d647f4b50e78a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Աֆղանստանի և Պակիստանի զինվորականների միջև ծանր մարտերը վերսկսլե են Դյուրանդայի (Պակիստանի հետ Աֆղանստանի կողմից չճանաչված սահման) գծի երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tolo news տեղեկատվական պորտալին։Բնակիչների խոսքով՝ բախումները սկսվել են վաղ առավոտյան, երբ պակիստանյան ուժերը ծանր զենք են կիրառել Կանդահար նահանգի Սպինբուլդակին հարող տարածքների նկատմամբ, թալիբներն էլ պատասխան կրակ են բացել։Հաղորդագրությունների համաձայն՝ Սպինբուլդակում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի երեխա վիրավորվել են։ Կան զոհեր նաև Պակիստանի զինվորականների շրջանում, սակայն երկու կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել տեղի ունեցողի վերաբերյալ։Սպինբուլդակ-Չաման սահմանային անցակետը երկու երկրների միջև կարևոր առևտրային ուղիներից մեկն է։Աֆղանական Հիլմենդ նահանգի տեղեկատվության և մշակույթի վարչությունը հայտնել է, որ երկու օր առաջ Պակիստանի բանակը պայմանական սահմանի մոտ գերի է վերցրել յոթ աֆղան աշխատողների և դաժան հաշվեհարդար տեսել նրանց նկատմամբ։
աֆղանստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0c/94528392_251:0:1691:1080_1920x0_80_0_0_681e5cc36691bd65d6a97663ed81c0de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, աֆղանստան, պակիստան, պատերազմ, видео
տեսանյութեր, աֆղանստան, պակիստան, պատերազմ, видео
Ծանր մարտերը վերսկսվել են Աֆղանստանի և Պակիստանի սահմանին
Տեղի բնակիչների խոսքով՝ բախումները սկսվել են վաղ առավոտյան։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Աֆղանստանի և Պակիստանի զինվորականների միջև ծանր մարտերը վերսկսլե են Դյուրանդայի (Պակիստանի հետ Աֆղանստանի կողմից չճանաչված սահման) գծի երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tolo news տեղեկատվական պորտալին։
«Տեղական աղբյուրները հայտնում են, որ Սպինբուլդակ-Չաման սահմանային անցակետի սահմանին լուրջ բախումներ են սկսվել։ Բարեկամության դարպասը (սահմանային անցակետում – խմբ.) պայթեցվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բնակիչների խոսքով՝ բախումները սկսվել են վաղ առավոտյան, երբ պակիստանյան ուժերը ծանր զենք են կիրառել Կանդահար նահանգի Սպինբուլդակին հարող տարածքների նկատմամբ, թալիբներն էլ պատասխան կրակ են բացել։
Հաղորդագրությունների համաձայն՝ Սպինբուլդակում երեք խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանի երեխա վիրավորվել են։ Կան զոհեր նաև Պակիստանի զինվորականների շրջանում, սակայն երկու կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել տեղի ունեցողի վերաբերյալ։
Սպինբուլդակ-Չաման սահմանային անցակետը երկու երկրների միջև կարևոր առևտրային ուղիներից մեկն է։
Tolo News-ի տվյալներով` բախումներ են սկսվել նաև Աֆղանստանի Նանգարհար նահանգի Աչին գավառի Բանդար շրջանում: Նշվում է, որ երկու կողմերն էլ այնտեղ թեթև և ծանր զենք են կիրառում։
Աֆղանական Հիլմենդ նահանգի տեղեկատվության և մշակույթի վարչությունը հայտնել է, որ երկու օր առաջ Պակիստանի բանակը պայմանական սահմանի մոտ գերի է վերցրել յոթ աֆղան աշխատողների և դաժան հաշվեհարդար տեսել նրանց նկատմամբ։