https://arm.sputniknews.ru/20251015/hajastani-azgajin-havaqakany-nvazagujn-hashvvov-partutjun-krec-irlandiajum-94633342.html
Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Իռլանդիայում
Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Իռլանդիայում
Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ այս խաղում ևս խմբային պայքարի հետ կապված շատ կարևոր հարցերի պատասխանն էր տրվելու։ Իռլանդիային և Հայաստանին... 15.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-15T00:43+0400
2025-10-15T00:43+0400
2025-10-15T00:56+0400
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
իռլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94631859_0:317:3077:2048_1920x0_80_0_0_da2056841de33ed8a413175b7492dd5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորաման փուլի 4-րդ խաղում Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին։ Խաղի նախորդ օրը Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների մարզիչները, նշելով խաղի շատ մեծ նշանակությունը իրենց թիմերի համար, ընդգծեցին, որ խաղադաշտում «պատերազմ» է լինելու։Խաղի մեկնարկային 30 րոպեների ընթացքում հանդիպման տեմպը բարձր չէր, բայց ավելի վտանգավոր էին իռլանդացիների գրոհները։ Մեր թիմի պաշտպանները վստահ էին գործում, ու արժանի մրցակից էին նաև օդային պայքարում։Հանդիպման 38-րդ րոպեին մեր հավաքականը ուսուցողական հակագրոհ անցկացրեց, որը ընթացքից հարվածով եզրափակեց Էդուարդ Սպերցյանը, բայց նա վրիպեց։ Սա խաղում գոլային իրական առաջին պահն էր։ Մինչև ընդմիջում հաշիվը չբացվեց։Երկրորդ խաղակեսում մեր թիմի համար վտանգավոր ոչինչ չկար։ Դեռևս հույսեր էինք փայփայում այս խաղում հաղթանակի հասնելու համար։ Բայց Տիգրան Բարսեղյանի նյարդերը տեղի տվեցին, ու կարմիր քարտից հետո մեր թիմը մնաց տասը ֆուտբոլիստով։ Միջադեպը մեկնաբանելու կարիք էլ չկա։ Պարզապես նշենք, որ նման խաղում այսպիսի պահվածքը արդարացում չունի։ Իսկ իռլանդացիները թվային առավելություն ստանալուց հետո անմիջապես ակտիվացան, ու եթե Հենրի Ավագյանը փայլուն չխաղար, անմիջապես էլ գնդակ կընդունեինք սեփական դարպասը։ Մեր դարպասապահը մի քանի անգամ էլ փրկեց թիմին, բայց 70-րդ րոպեին նա էլարդեն անկարող էր դա անել։ Իռլանդիան առաջ անցավ հաշվի մեջ։Մեր հավաքականը մնացած ժամանակահատվածում փորձում էր գրոհել, բայց հիմնականում «անատամ», իսկ Հենրի Ավագյանը ևս մեկ անգամ կարողացավ մեր թիմին փրկել վերահաս գոլից. նա մեր թիմի լավագույն խաղացողն էր միանշանակ։ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորաման փուլի հերթական հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 13-ին։ Այդ օրը Երևանում մեր ընտրանու մրցակիցն է լինելու Հունգարիայի հավաքականը։0:2. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հունգարիայի ընտրանուց
իռլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94631859_305:0:3036:2048_1920x0_80_0_0_661bcaf0d51279a0ef832cf5b6546acb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլի աշխարհի առաջնություն, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, իռլանդիա
ֆուտբոլի աշխարհի առաջնություն, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, իռլանդիա
Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Իռլանդիայում
00:43 15.10.2025 (Թարմացված է: 00:56 15.10.2025) Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ այս խաղում ևս խմբային պայքարի հետ կապված շատ կարևոր հարցերի պատասխանն էր տրվելու։ Իռլանդիային և Հայաստանին բավարարում էր միայն հաղթանակը, բայց պարզ է, որ այդ արդյունքին կարող էր հասնել թիմերից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորաման փուլի 4-րդ խաղում Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին։
Խաղի նախորդ օրը Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների մարզիչները, նշելով խաղի շատ մեծ նշանակությունը իրենց թիմերի համար, ընդգծեցին, որ խաղադաշտում «պատերազմ» է լինելու։
Խաղի մեկնարկային 30 րոպեների ընթացքում հանդիպման տեմպը բարձր չէր, բայց ավելի վտանգավոր էին իռլանդացիների գրոհները։
Մեր թիմի պաշտպանները վստահ էին գործում, ու արժանի մրցակից էին նաև օդային պայքարում։
Հանդիպման 38-րդ րոպեին մեր հավաքականը ուսուցողական հակագրոհ անցկացրեց, որը ընթացքից հարվածով եզրափակեց Էդուարդ Սպերցյանը, բայց նա վրիպեց։ Սա խաղում գոլային իրական առաջին պահն էր։ Մինչև ընդմիջում հաշիվը չբացվեց։
Երկրորդ խաղակեսում մեր թիմի համար վտանգավոր ոչինչ չկար։ Դեռևս հույսեր էինք փայփայում այս խաղում հաղթանակի հասնելու համար։ Բայց Տիգրան Բարսեղյանի նյարդերը տեղի տվեցին, ու կարմիր քարտից հետո մեր թիմը մնաց տասը ֆուտբոլիստով։ Միջադեպը մեկնաբանելու կարիք էլ չկա։ Պարզապես նշենք, որ նման խաղում այսպիսի պահվածքը արդարացում չունի։
Իսկ իռլանդացիները թվային առավելություն ստանալուց հետո անմիջապես ակտիվացան, ու եթե Հենրի Ավագյանը փայլուն չխաղար, անմիջապես էլ գնդակ կընդունեինք սեփական դարպասը։
Մեր դարպասապահը մի քանի անգամ էլ փրկեց թիմին, բայց 70-րդ րոպեին նա էլարդեն անկարող էր դա անել։ Իռլանդիան առաջ անցավ հաշվի մեջ։
Մեր հավաքականը մնացած ժամանակահատվածում փորձում էր գրոհել, բայց հիմնականում «անատամ», իսկ Հենրի Ավագյանը ևս մեկ անգամ կարողացավ մեր թիմին փրկել վերահաս գոլից. նա մեր թիմի լավագույն խաղացողն էր միանշանակ։
Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորաման փուլի հերթական հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 13-ին։ Այդ օրը Երևանում մեր ընտրանու մրցակիցն է լինելու Հունգարիայի հավաքականը։