00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարկոզին իր պատիժը կկրի հոկտեմբերի 21-ից Փարիզի Սանտե բանտում. RTL

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2025
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սարկոզիի գործի հետաքննությունը սկսվել է 2012 թվականին «Mediapart» պարբերականի կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնցում խոսվում էր Լիբիայի իշխանությունների կողմից 2007 թվականի նրա նախագահական ընտրարշավի կարիքների համար 50 մլն եվրո փոխանցելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ից կսկսի իր պատիժը կրել Փարիզի Սանտե բանտում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «RTL» ռադիոկայանը:
2007 թվականի Սարկոզիի նախընտրական արշավի լիբիական ֆինանսավորման գործի շրջանակներում Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման։
«Նա կազատազրկվի հոկտեմբերի 21-ից, պատիժը կկրի Փարիզի Սանտե բանտում, որն ունի խոցելի բանտարկյալների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան մասնաշենք», - հայտնել են ռադիոկայանի աղբյուրները։
Նշվում է, որ Սարկոզիի՝ բանտում հայտնվելուց հետո փաստաբանները կկարողանան նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան: Միջնորդության քննարկմանը հատկացվում է առավելագույնը երկու ամիս։ Այսպիսով, ըստ RTL-ի, միջնորդության բավարարման դեպքում Սարկոզին կարող է դուրս գալ բանտից կաթոլիկական Սուրբ ծնունդից առաջ:
Սարկոզիի գործի հետաքննությունը սկսվել է 2012 թվականին «Mediapart» պարբերականի կողմից փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնցում խոսվում էր Լիբիայի իշխանությունների կողմից նրա 2007 թվականի նախագահական ընտրարշավի կարիքների համար 50 մլն եվրո փոխանցելու մասին:
2016-ին ֆրանս-լիբանանյան գործարար Զիյադ Տակիեդինը պատմել էր, որ 2006 թվականի վերջին-2007 թվականի սկզբին Լիբիայից Ֆրանսիայի ՆԳՆ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Սարկոզին, հինգ միլիոն եվրո արժողությամբ կանխիկ գումարով ճամպրուկներ է տարել: Նրա խոսքով՝ երկու անգամ ինքը գումարը փոխանցել է Սարկոզիի աշխատակազմի ղեկավար Կլոդ Գեանին, իսկ մեկ անգամ՝ անձամբ նախագահի թեկնածուին:
2018 թվականին Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման և լիբիական պետական միջոցների վատնումը թաքցնելու համար: 2020 թվականի նոյեմբերին Տակիեդինը հրաժարվել էր Սարկոզիի հասցեին իր մեղադրանքներից։
Լրահոս
0