https://arm.sputniknews.ru/20251013/paskevichi-blrin-nshvele-erevani-berdi-parskakan-ltsic-azatagrmantaredardzy-94569460.html
Պասկևիչի բլրին նշվել է Երևանի բերդի՝ պարսկական լծից ազատագրման տարեդարձը
Պասկևիչի բլրին նշվել է Երևանի բերդի՝ պարսկական լծից ազատագրման տարեդարձը
Sputnik Արմենիա
Գեներալ ԻվանՊասկևիչ-Էրիվանսկու մեծարման արարողությունը սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերով: 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T19:14+0400
2025-10-13T19:14+0400
2025-10-13T19:58+0400
երևան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
իվան պասկևիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94558718_0:0:1280:720_1920x0_80_0_0_f22c0511a5f6a132e269ec9148c7d35f.jpg
Պասկևիչի բլուրը գտնվում է Հրազդան գետի աջափին, որտեղից սկիզբ է առնում Երևանյան լիճը։ Այստեղ էլ տեղադրված է զորավարի հուշարձանը։ Գրեթե երկու դարառաջ այնտեղ էր գտնվում ռուսական բանակի հենակետը, որը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ պաշարեց Արևելքում երկար տարիներ անառիկ համարվող Երևանի բերդը։1827 թվականի հոկտեմբերի 13-ին Կովկասյան կորպուսի մարտիկները և հայ կամավորները մեկշաբաթյա հրետանային պատրաստությունից հետո վճռական գրոհով տիրեցին շահեկան բերդին։ Պայթեցված աշտարակը գրոհող գումարտակի առաջին շարքերում նախկին դեկաբրիստ սպաներն էին, որոնք Նիկոլայ I-ի թագադրման օրը մասնակցել էին Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում տեղի ունեցած ապստամբությանը: Այդօրն ԱրևելյանՀայաստանն ազատագրվեց պարսկականտիրապետությունից և, ինչպես նշեց հիշատակի ակցիայի նախաձեռնող, Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, իրենց պատմական հայրենիք կարողացավ վերադառնալ 14 400 ընտանիք:«Հաշվի առնելով, որ այն ժամանակ յուրաքանչյուր ընտանիքում կար առնվազն 4-5 երեխա՝ հայրենադարձների ընդհանուր թիվը բավականին տպավորիչ էր։ Սա խոսում է այն մասին, որ Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչը ոչ միայն փայլուն զորավար է, այլև իր դարաշրջանի ռազմավարական մտածողությամբ պետական գործիչ», - նշեց Ֆեֆիլովը։Իր հերթին, Երևանի Մոսկվայի տան տնօրեն ՀայկՄելիքյանը նշեց, որ Երևանի բերդի ազատագրումը ռուս-հայկական պատմության կարևորագույն էջերից մեկն է. «Ռուսական բանակի այս փառահեղ հաղթանակը մեծ իրադարձություն էր հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ձգտում էր ազատագրվել պարսկական լծից և խաղաղություն հաստատել իր հողում»:Ի պատիվ բերդի գրավման «կոմս Էրիվանսկի» կոչում ստացած գեներալի քարե կիսանդրու մոտ ծաղիկներ դնելու էին եկել ՌԴ զինծառայողներ, դիվանագետներ, Մոսկվայի տան աշխատակիցներ, Բելառուսի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեծամորի հայ դպրոցականներ: Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը նշեց, որ երկու հարյուր տարի առաջ Պասկևիչի կիրառած մեթոդները ռազմարվերստւմ արդիական են ցայսօր, ինչպես դա ցույց է տալիս ռազմական հատուկ գործողության փորձը:Իվան Պասկևիչ-Էրիվանսկին իր կյանքի ուղինավարտեց բելառուսական Գոմել քաղաքի պալատական համալիրում, որը նա ձեռք էր բերել: Կալվածքում նա ստեղծել է հսկայական այգի, որը պահպանվել է մինչ օրս. բացի այդ, քաղաքում գրադարան է հիմնել։
երևան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Церемония возложения цветов к бюсту Ивана Федоровича Паскевича на холме Паскевича
Sputnik Արմենիա
Церемония возложения цветов к бюсту Ивана Федоровича Паскевича на холме Паскевича
2025-10-13T19:14+0400
true
PT1M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94558718_310:0:1270:720_1920x0_80_0_0_bd4d9a62c6cee9a0ce10aeaf38d29575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իվան պասկևիչ
երևան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իվան պասկևիչ
Պասկևիչի բլրին նշվել է Երևանի բերդի՝ պարսկական լծից ազատագրման տարեդարձը
19:14 13.10.2025 (Թարմացված է: 19:58 13.10.2025) Գեներալ ԻվանՊասկևիչ-Էրիվանսկու մեծարման արարողությունը սկսվեց Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերով:
Պասկևիչի բլուրը գտնվում է Հրազդան գետի աջափին, որտեղից սկիզբ է առնում Երևանյան լիճը։ Այստեղ էլ տեղադրված է զորավարի հուշարձանը։ Գրեթե երկու դարառաջ այնտեղ էր գտնվում ռուսական բանակի հենակետը, որը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ պաշարեց Արևելքում երկար տարիներ անառիկ համարվող Երևանի բերդը։
1827 թվականի հոկտեմբերի 13-ին Կովկասյան կորպուսի մարտիկները և հայ կամավորները մեկշաբաթյա հրետանային պատրաստությունից հետո վճռական գրոհով տիրեցին շահեկան բերդին։ Պայթեցված աշտարակը գրոհող գումարտակի առաջին շարքերում նախկին դեկաբրիստ սպաներն էին, որոնք Նիկոլայ I-ի թագադրման օրը մասնակցել էին Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում տեղի ունեցած ապստամբությանը: Այդօրն ԱրևելյանՀայաստանն ազատագրվեց պարսկականտիրապետությունից և, ինչպես նշեց հիշատակի ակցիայի նախաձեռնող, Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, իրենց պատմական հայրենիք կարողացավ վերադառնալ 14 400 ընտանիք:
«Հաշվի առնելով, որ այն ժամանակ յուրաքանչյուր ընտանիքում կար առնվազն 4-5 երեխա՝ հայրենադարձների ընդհանուր թիվը բավականին տպավորիչ էր։ Սա խոսում է այն մասին, որ Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչը ոչ միայն փայլուն զորավար է, այլև իր դարաշրջանի ռազմավարական մտածողությամբ պետական գործիչ», - նշեց Ֆեֆիլովը։
Իր հերթին, Երևանի Մոսկվայի տան տնօրեն ՀայկՄելիքյանը նշեց, որ Երևանի բերդի ազատագրումը ռուս-հայկական պատմության կարևորագույն էջերից մեկն է. «Ռուսական բանակի այս փառահեղ հաղթանակը մեծ իրադարձություն էր հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ձգտում էր ազատագրվել պարսկական լծից և խաղաղություն հաստատել իր հողում»:
Ի պատիվ բերդի գրավման «կոմս Էրիվանսկի» կոչում ստացած գեներալի քարե կիսանդրու մոտ ծաղիկներ դնելու էին եկել ՌԴ զինծառայողներ, դիվանագետներ, Մոսկվայի տան աշխատակիցներ, Բելառուսի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեծամորի հայ դպրոցականներ: Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Բեզբորոդովը նշեց, որ երկու հարյուր տարի առաջ Պասկևիչի կիրառած մեթոդները ռազմարվերստւմ արդիական են ցայսօր, ինչպես դա ցույց է տալիս ռազմական հատուկ գործողության փորձը:
Իվան Պասկևիչ-Էրիվանսկին իր կյանքի ուղինավարտեց բելառուսական Գոմել քաղաքի պալատական համալիրում, որը նա ձեռք էր բերել: Կալվածքում նա ստեղծել է հսկայական այգի, որը պահպանվել է մինչ օրս. բացի այդ, քաղաքում գրադարան է հիմնել։