https://arm.sputniknews.ru/20251013/rusastany-krtshatum-e-migrantneri-hamar-zhamanakavvor-kacutjan-tujltvutjan-qvvotan-94549589.html
Ռուսաստանը կրճատում է միգրանտների համար ժամանակավոր կացության թույլտվության քվոտան
Ռուսաստանը կրճատում է միգրանտների համար ժամանակավոր կացության թույլտվության քվոտան
Sputnik Արմենիա
Ժամանակավոր կացության թույլտվությունը միգրանտներին մի շարք արտոնություններ է տալիս։ 13.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-13T12:50+0400
2025-10-13T12:50+0400
2025-10-13T13:06+0400
ռուսաստան
միգրանտ
քվոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94548180_0:211:3071:1938_1920x0_80_0_0_82777335527e030939551262630ae311.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը նվազեցրել է օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտան։ Այդ մասին է վկայում Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությունը։Ժամանակավոր կացության թույլտվությունը օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Ռուսաստանում ապրելու և աշխատելու համար:Սանկտ Պետերբուրգում շուրջ 100 միգրանտի տեղափոխել են ոստիկանություն. կադրերԱյս թույլտվությունը մի շարք առավելություններ է տալիս միգրանտներին, օրինակ` առանց պատենտի աշխատելու հնարավորություն, առողջապահության ոլորտում սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև թույլ է տալիս նրանց դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի, ապա նաև քաղաքացիության համար:Ժամանակավոր կացության թույլտվությունը տրվում է երեք տարով և թույլ է տալիս օտարերկրացիներին օրինական աշխատել Ռուսաստանում։ Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց հետո այն չի երկարաձգվում ՝ օտարերկրյա քաղաքացին կա՛մ պետք է ստանա կացության կարգավիճակ, կա՛մ լքի երկիրը։Հնարավոր է` ՌԴ–ում ռուսերենի թեստից ազատվեն որոշ կատեգորիաների միգրանտների երեխաները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94548180_342:0:3071:2047_1920x0_80_0_0_a537e48f00a3e7d9db748f7c77864486.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միգրանտ, քվոտա
ռուսաստան, միգրանտ, քվոտա
Ռուսաստանը կրճատում է միգրանտների համար ժամանակավոր կացության թույլտվության քվոտան
12:50 13.10.2025 (Թարմացված է: 13:06 13.10.2025) Ժամանակավոր կացության թույլտվությունը միգրանտներին մի շարք արտոնություններ է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը նվազեցրել է օտարերկրացիների համար ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտան։ Այդ մասին է վկայում Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությունը։
«2026 թվականի համար սահմանել ՌԴ - ում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության 3802 թույլտվություն տրամադրելու քվոտա», - ասված է փաստաթղթում։
Ժամանակավոր կացության թույլտվությունը օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Ռուսաստանում ապրելու և աշխատելու համար:
Այս թույլտվությունը մի շարք առավելություններ է տալիս միգրանտներին, օրինակ` առանց պատենտի աշխատելու հնարավորություն, առողջապահության ոլորտում սոցիալական երաշխիքներ, ինչպես նաև թույլ է տալիս նրանց դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի, ապա նաև քաղաքացիության համար:
Ժամանակավոր կացության թույլտվությունը տրվում է երեք տարով և թույլ է տալիս օտարերկրացիներին օրինական աշխատել Ռուսաստանում։ Թույլտվության գործողության ժամկետը լրանալուց հետո այն չի երկարաձգվում ՝ օտարերկրյա քաղաքացին կա՛մ պետք է ստանա կացության կարգավիճակ, կա՛մ լքի երկիրը։