https://arm.sputniknews.ru/20251012/gjumreci-ynkerutjuny-svovvorakan-mardkanc-tujl-kta-bjjajin-havelvatsner-steghtsel--94515010.html
«Գյումրեցի» ընկերությունը սովորական մարդկանց թույլ կտա բջջային հավելվածներ ստեղծել
«Գյումրեցի» ընկերությունը սովորական մարդկանց թույլ կտա բջջային հավելվածներ ստեղծել
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ից եկած ՏՏ գործարարի մտահղացմամբ՝ սկսնակ ընկերությունները այս միջոցով կկարողանան խնայել իրենց նախագծերի տեխնիկական բաղադրիչների վրա և ավելի շատ գումար... 12.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-12T16:06+0400
2025-10-12T16:06+0400
2025-10-12T16:06+0400
տտ
տեղեկատվական տեխնոլոգիաներ
հավելված
ծրագրավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94484900_0:84:1600:984_1920x0_80_0_0_5af373cd36b2d970bfe74c8841f0f5fe.jpg
Jinja.app ընկերությունը Գյումրիից կթողարկի AI ծրագիր, որի միջոցով ծրագրավորման գիտելիքներ չունեցող անձինք կկարողանան իրենց համար բջջային հավելվածներ ստեղծել: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախագծի հիմնադիր Թոդ Ֆաբախերը DigiTec 2025 ցուցահանդեսի ժամանակ, նա ցանկանում է իր մշակումը շուկա դուրս բերել 2026 թվականի սկզբին, նրա թիրախային հաճախորդը կլինեն սկսնակ ձեռնարկությունները, որոնք բիզնես գաղափարներ ունեն, բայց ՏՏ մասնագետների համար գումար չունեն։Ֆաբախերի մեկ այլ նախագիծ՝ Digital Pomegranate-ը, գործում է Գյումրիում արդեն շուրջ 13 տարի և մասնագիտացած է պատվերով հավելվածների ստեղծման մեջ։ Ֆաբախերի խոսքով՝ իր հաճախորդների փորձը ցույց է տալիս, որ սկսնակ նախագծերի 80%-ը հաջողության չի հասնում։Նրա խոսքով՝ նման AI-հավելվածների կոնստրուկտորները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Նման պրոդուկտ է գործարկել Google-ը, ինչպես նաև մի շարք ավելի փոքր ընկերություններ, այդ թվում՝ սթարթափ, որը հայտնվել է մի քանի ամիս առաջ, բայց շուկայական կապիտալիզացիայի ծավալով արդեն հասել է 100 մլն դոլարի մակարդակի:Ֆաբախերը պարզաբանեց, որ իր արտադրանքի աշխատանքի համար ընկերությունը չի ստեղծել սեփական «մեծ լեզվական մոդելը» (LLM, արհեստական բանականության մոդել), այլ օգտվում է գործողներից մեկից՝ Qwen-ից (Alibaba կորպորացիայի մշակում): Այնուամենայնիվ, հավելեց գործարարը, ծրագրային կոդին, որը ստեղծվելու է իր «app-ֆաբրիկայում», հասանելիություն կունենա միայն տվյալ նախագծի պատվիրատուն։«Ֆաբրիկան» նախատեսված չի լինի բարդ արտադրանքների համար (օրինակ, խաղերի կամ նեղ մասնագիտական, արդյունաբերական ծրագրերի), այլ ավելի շատ՝ ընդհանուր բնույթի բիզնես-հավելվածների համար (օրգանայզերներ, շնորհանդեսների կոնստրուկտորներ և այլն)։ Հայկական ստարտափը ստեղծել է սթրայքբոլի ռոբոտ` արհեստական բանականությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94484900_89:0:1512:1067_1920x0_80_0_0_349112e67ddef43dcdc30dbb77612d5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հավելված, ծրագրավորում
տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հավելված, ծրագրավորում
«Գյումրեցի» ընկերությունը սովորական մարդկանց թույլ կտա բջջային հավելվածներ ստեղծել
ԱՄՆ-ից եկած ՏՏ գործարարի մտահղացմամբ՝ սկսնակ ընկերությունները այս միջոցով կկարողանան խնայել իրենց նախագծերի տեխնիկական բաղադրիչների վրա և ավելի շատ գումար ուղղել անմիջապես իրենց բիզնես գաղափարներին։
Jinja.app ընկերությունը Գյումրիից կթողարկի AI ծրագիր, որի միջոցով ծրագրավորման գիտելիքներ չունեցող անձինք կկարողանան իրենց համար բջջային հավելվածներ ստեղծել: Ինչպես
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախագծի հիմնադիր Թոդ Ֆաբախերը DigiTec 2025 ցուցահանդեսի ժամանակ, նա ցանկանում է իր մշակումը շուկա դուրս բերել 2026 թվականի սկզբին, նրա թիրախային հաճախորդը կլինեն սկսնակ ձեռնարկությունները, որոնք բիզնես գաղափարներ ունեն, բայց ՏՏ մասնագետների համար գումար չունեն։
Ֆաբախերի մեկ այլ նախագիծ՝ Digital Pomegranate-ը, գործում է Գյումրիում արդեն շուրջ 13 տարի և մասնագիտացած է պատվերով հավելվածների ստեղծման մեջ։ Ֆաբախերի խոսքով՝ իր հաճախորդների փորձը ցույց է տալիս, որ սկսնակ նախագծերի 80%-ը հաջողության չի հասնում։
«Այսինքն նրանք միայն շուկա են մտնում, դեռ գումար չեն վաստակում, բայց արդեն պետք է գումար ծախսեն հավելվածի վրա, որը 80% հավանականությամբ չի արդարացնի իրեն։ Մեր արտադրանքը կօգնի նրանց խնայել այդ գումարը և ուղղել բուն գաղափարի զարգացմանը, այլ ոչ թե տեխնիկական բաղադրիչներին», - ասում է Ֆաբախերը:
Նրա խոսքով՝ նման AI-հավելվածների կոնստրուկտորները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Նման պրոդուկտ է գործարկել Google-ը, ինչպես նաև մի շարք ավելի փոքր ընկերություններ, այդ թվում՝ սթարթափ, որը հայտնվել է մի քանի ամիս առաջ, բայց շուկայական կապիտալիզացիայի ծավալով արդեն հասել է 100 մլն դոլարի մակարդակի:
Ֆաբախերը պարզաբանեց, որ իր արտադրանքի աշխատանքի համար ընկերությունը չի ստեղծել սեփական «մեծ լեզվական մոդելը» (LLM, արհեստական բանականության մոդել), այլ օգտվում է գործողներից մեկից՝ Qwen-ից (Alibaba կորպորացիայի մշակում): Այնուամենայնիվ, հավելեց գործարարը, ծրագրային կոդին, որը ստեղծվելու է իր «app-ֆաբրիկայում», հասանելիություն կունենա միայն տվյալ նախագծի պատվիրատուն։
«Ֆաբրիկան» նախատեսված չի լինի բարդ արտադրանքների համար (օրինակ, խաղերի կամ նեղ մասնագիտական, արդյունաբերական ծրագրերի), այլ ավելի շատ՝ ընդհանուր բնույթի բիզնես-հավելվածների համար (օրգանայզերներ, շնորհանդեսների կոնստրուկտորներ և այլն)։