00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՏաԹևեր» ճոպանուղին կրկին ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային մրցանակի

© Sputnik / Asatur Yesayants«Տաթևեր» ճոպանուղի
«Տաթևեր» ճոպանուղի - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2025
Բաժանորդագրվել
«ՏաԹևերն» այս տարի մրցակցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ: Հայաստանի բնակիչներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «Տաթևերին»։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «ՏաԹևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի։
Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար (5752մ) հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունն ու 3 անգամ միջազգային մրցանակ բերելով Հայաստանին:
Նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը ժամանակին հետևյալ կերպ էր բացատրել ճոպանուղու նշանակությունը. «Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա և հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, ու թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ և իրապես փոխել իրավիճակը երկրում»:
15 տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ 1,5 միլիոն ուղևոր։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք: Մարզի զբոսաշրջային հոսքը աճել է 17 անգամ, իսկ ներդրումների ծավալն ավելացել է 11 անգամ: Զբոսաշրջային հոսքերը խթանել են նաև հյուրատնային բիզնեսի զարգացմանը. Տաթևում, Գորիսում և հարակից համայնքներում մոտ 40 նոր հյուրատներ են բացվել: Տաթևը դարձել է նաև մշակութային միջոցառումների և փառատոների անցկացման լավագույն վայր
Այս տարի ևս «ՏաԹևերը» հերթական անգամ ներկայացվել է «World Travel Awards 2025» միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում: Այս նույն անվանակարգում հայկական ճոպանուղին հաղթող է ճանաչվել նաև 2021, 2023 և 2024 թվականներին: «ՏաԹևերն» այս տարի մրցակցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ:
Հայաստանի բնակիչներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «ՏաԹևերին»՝ կատարելով հետևյալ քայլերը`
անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով,
գրանցվել էլեկտրոնային փոստով,
հաստատել ստացված էլեկտրոնային հաղորդագրությունը,
սեղմել «Start Voting» կոճակը,
ընտրել «World» բաժինը,
ընտրել 64 -րդ տողը՝ «World’s Leading Cable Car Ride 2025»,
քվեարկել «Wings of Tatev, Armenia» -ի օգտին։
Քվեարկությունը կշարունակվի մինչև 2025 թ: հոկտեմբերի 26-ը։
Լրահոս
0