https://arm.sputniknews.ru/20251009/hhum-khaghvogh-mtervoghnerin-ktramadrvi-50-tvokvosi-chapvov-bjujetajin-erashkhiq-94411185.html
ՀՀ–ում խաղող մթերողներին կտրամադրվի 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք
ՀՀ–ում խաղող մթերողներին կտրամադրվի 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ այս տարի խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 09.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-09T12:18+0400
2025-10-09T12:18+0400
2025-10-09T12:18+0400
հայաստան
խաղող
մթերում
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82461359_0:0:1600:901_1920x0_80_0_0_ff49fca6a30436ac59d7f06aa969068b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2025 թ. սեպտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 30–ը խաղող մթերողներին կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ բյուջետային երաշխիքները մթերողներին կտրամադրվեն առավելագույնը 27 ամիս մարման ժամկետով։Նա տեղեկացրեց, որ խաղողի մթերման վարկեր ներգրավելու համար խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի` մինչև սեպտեմբերի 1–ը սահմանված ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1–ը։Նախարարը հավելեց` այս տարի խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նա նշեց, որ խաղողի մթերումներն այս տարի սկսվել են օգոստոսի 3–րդ տասնօրյակից, և մթերումներն իրականացվել են ավելի քան 50 կետում։Ըստ Պապոյանի` այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 147 հազար տոննայի համեմատ։ Պլանավորվում է, որ մինչև այս տարեվերջ ավելի քան 200 հազար տոննա խաղող կմթերվի։ՀՀ կառավարությունը մասնակի կփոխհատուցի կարկուտի վնասները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82461359_126:0:1546:1065_1920x0_80_0_0_029346ff2d83aaa81ce49b3c022b7e65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղող, մթերում, գևորգ պապոյան
հայաստան, խաղող, մթերում, գևորգ պապոյան
ՀՀ–ում խաղող մթերողներին կտրամադրվի 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ այս տարի խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2025 թ. սեպտեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 30–ը խաղող մթերողներին կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ բյուջետային երաշխիքները մթերողներին կտրամադրվեն առավելագույնը 27 ամիս մարման ժամկետով։
Նա տեղեկացրեց, որ խաղողի մթերման վարկեր ներգրավելու համար խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի` մինչև սեպտեմբերի 1–ը սահմանված ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1–ը։
«Այս որոշումը կնպաստի խաղողի մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու համար»,– վստահեցրեց Պապոյանը։
Նախարարը հավելեց` այս տարի խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Նա նշեց, որ խաղողի մթերումներն այս տարի սկսվել են օգոստոսի 3–րդ տասնօրյակից, և մթերումներն իրականացվել են ավելի քան 50 կետում։
Ըստ Պապոյանի` այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 147 հազար տոննայի համեմատ։ Պլանավորվում է, որ մինչև այս տարեվերջ ավելի քան 200 հազար տոննա խաղող կմթերվի։