https://arm.sputniknews.ru/20251006/magate-n-stugumner-chi-irakanacnum-iranum-drancic-verjiny-eghel-e-busher-aek-um-agn-94294352.html
ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ չի իրականացնում Իրանում, դրանցից վերջինը եղել է «Բուշեր» ԱԷԿ-ում. ԱԳՆ
ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ չի իրականացնում Իրանում, դրանցից վերջինը եղել է «Բուշեր» ԱԷԿ-ում. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը չեղարկված կհամարվի՝ հաշվի առնելով պատժամիջոցների կիրառումը: 06.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-06T14:18+0400
2025-10-06T14:18+0400
2025-10-06T14:18+0400
իսմայիլ բաղայի
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
ատոմային էներգետիկա
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_0:72:1601:972_1920x0_80_0_0_5e44bcbf7f9b0b514a51b5d79fdb462b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ներկայումս Իրանի տարածքում ոչ մի ստուգում չի իրականացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Կահիրեի համաձայնագիրը, որը կնքվել էր սեպտեմբերին և սահմանում էր գործակալության և Իրանի փոխգործակցության շրջանակները՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հարվածները, այլևս բավարար չէ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մասին «եվրաեռյակի» որոշումից հետո, Թեհրանը մտադիր է նոր որոշումներ ընդունել այդ հարցի վերաբերյալ:Իրանն ավելի վաղ նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը չեղարկված կհամարվի՝ հաշվի առնելով պատժամիջոցների կիրառումը:Սեպտեմբերի վերջին վերականգնվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը, որոնք ենթադրում են Իրանի դեմ պատժամիջոցներ: Միջազգային սահմանափակող միջոցների վերականգնման նախաձեռնողներն էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Ռուսաստանը, ինչպես և Իրանը, չի ճանաչել այդ գործողությունների օրինականությունը՝ վկայակոչելով եվրոպական երկրների կողմից 2015 թվականի միջուկային գործարքի բազմակի խախտումները, ինչպես նաև դրանից ԱՄՆ-ի դուրս գալը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_104:0:1495:1043_1920x0_80_0_0_9a88462904a2d38630c5ea81ae5db033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ատոմային էներգետիկա, միջուկային ծրագիր
իսմայիլ բաղայի, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ատոմային էներգետիկա, միջուկային ծրագիր
ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ չի իրականացնում Իրանում, դրանցից վերջինը եղել է «Բուշեր» ԱԷԿ-ում. ԱԳՆ
Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը չեղարկված կհամարվի՝ հաշվի առնելով պատժամիջոցների կիրառումը:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ներկայումս Իրանի տարածքում ոչ մի ստուգում չի իրականացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ներկայումս Իրանում ոչ մի ստուգում չկա, բայց կարծում եմ, որ մոտ տասը օր առաջ ստուգում է անցկացվել «Բուշեր» ատոմակայանում»,-ասել է Բաղային ուղիղ եթերում:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Կահիրեի համաձայնագիրը, որը կնքվել էր սեպտեմբերին և սահմանում էր գործակալության և Իրանի փոխգործակցության շրջանակները՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հարվածները, այլևս բավարար չէ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մասին «եվրաեռյակի» որոշումից հետո, Թեհրանը մտադիր է նոր որոշումներ ընդունել այդ հարցի վերաբերյալ:
Իրանն ավելի վաղ նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը չեղարկված կհամարվի՝ հաշվի առնելով պատժամիջոցների կիրառումը:
Սեպտեմբերի վերջին վերականգնվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված բանաձևերը, որոնք ենթադրում են Իրանի դեմ պատժամիջոցներ: Միջազգային սահմանափակող միջոցների վերականգնման նախաձեռնողներն էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Ռուսաստանը, ինչպես և Իրանը, չի ճանաչել այդ գործողությունների օրինականությունը՝ վկայակոչելով եվրոպական երկրների կողմից 2015 թվականի միջուկային գործարքի բազմակի խախտումները, ինչպես նաև դրանից ԱՄՆ-ի դուրս գալը: