https://arm.sputniknews.ru/20250930/eatm-erkrnery-pajmanavvorvel-en-gjughatntesakan-volvorti-hamar-ajakcutjan-tsragrer-steghtsel-94084830.html
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են գյուղատնտեսական ոլորտի համար աջակցության ծրագրեր ստեղծել
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են գյուղատնտեսական ոլորտի համար աջակցության ծրագրեր ստեղծել
Sputnik Արմենիա
10 տարվա ընթացքում միության երկրներում գյուղատնտեսական արտադրության ծավալներն աճել են ավելի քան մեկ քառորդով, այժմ խնդիր է դրված ավելացնել արտադրության... 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T14:38+0400
2025-09-30T14:38+0400
2025-09-30T14:38+0400
միխայիլ միշուստին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94071959_0:0:3042:1711_1920x0_80_0_0_46a6619929c3eafec7daf340f5eb5b5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միության երկրները պայմանավորվել են ագրարային հատվածը խթանելու համար ծրագրեր ստեղծել։ Այս մասին Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ բազմակողմանի համագործակցությունը: Անհրաժեշտ է հետագայում ևս աջակցել ձեռնարկությունների միջև կապերի ձևավորմանը, տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակում հաստատել, ինչպես նաև ապահովել հիմնական ոլորտների անկախությունը արտաքին լուծումներից, հայտարարել է ՌԴ վարչապետը։Դրան կնպաստեն համատեղ արտադրությունների (այսինքն՝ ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական համագործակցության նախագծերի) աջակցության կանոնների լրացուցիչ փոփոխությունները: Այս աջակցությունը ստանալու նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունը մեծանում է, և միության 2025 թվականի բյուջեում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 5 մլրդ ռուբլի: Այդ իսկ պատճառով կողմերը պայմանավորվել են նմանատիպ աջակցության միջոցառումներ մշակել գյուղատնտեսական ոլորտում համագործակցության համար, հավելել է Միշուստինը։Նա ուշադրություն է հրավիրել, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրությունն աճել է ավելի քան մեկ քառորդով, և այժմ ԵԱՏՄ-ն ավելի քան 90%-ով ապահովում է իրեն պարենով։Սննդամթերքի և այլ ապրանքների որակը վերահսկելու համար Միշուստինը նշել է որակի վերահսկման թվային հարթակների լիարժեք ներդրման (երեք ամիս առաջ փորձնական նման նախագիծ իրականացվեց) և բեռնափոխադրումների պարզեցման կարևորությունը։Խոսելով ԵԱՏՄ արտաքին կապերի մասին՝ նա նշել է, որ ավարտվում են բանակցությունները Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ։ Միության երկրները նաև հույս ունեն, որ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ նմանատիպ համաձայնագրերն արագ կստորագրվեն և ուժի մեջ կմտնեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94071959_18:0:2749:2048_1920x0_80_0_0_313211537b7c2c510bac45b16215d0ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
միխայիլ միշուստին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են գյուղատնտեսական ոլորտի համար աջակցության ծրագրեր ստեղծել
10 տարվա ընթացքում միության երկրներում գյուղատնտեսական արտադրության ծավալներն աճել են ավելի քան մեկ քառորդով, այժմ խնդիր է դրված ավելացնել արտադրության ծավալները։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միության երկրները պայմանավորվել են ագրարային հատվածը խթանելու համար ծրագրեր ստեղծել։ Այս մասին Մինսկում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ բազմակողմանի համագործակցությունը: Անհրաժեշտ է հետագայում ևս աջակցել ձեռնարկությունների միջև կապերի ձևավորմանը, տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակում հաստատել, ինչպես նաև ապահովել հիմնական ոլորտների անկախությունը արտաքին լուծումներից, հայտարարել է ՌԴ վարչապետը։
Դրան կնպաստեն համատեղ արտադրությունների (այսինքն՝ ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական համագործակցության նախագծերի) աջակցության կանոնների լրացուցիչ փոփոխությունները: Այս աջակցությունը ստանալու նկատմամբ բիզնեսի հետաքրքրությունը մեծանում է, և միության 2025 թվականի բյուջեում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 5 մլրդ ռուբլի: Այդ իսկ պատճառով կողմերը պայմանավորվել են նմանատիպ աջակցության միջոցառումներ մշակել գյուղատնտեսական ոլորտում համագործակցության համար, հավելել է Միշուստինը։
Նա ուշադրություն է հրավիրել, որ 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում գյուղատնտեսական արտադրությունն աճել է ավելի քան մեկ քառորդով, և այժմ ԵԱՏՄ-ն ավելի քան 90%-ով ապահովում է իրեն պարենով։
«Աջակցության ծրագրերը կամրապնդեն պարենային անվտանգությունը և կնպաստեն փոխադարձ առևտրի աճին», – հավելել է ՌԴ վարչապետը։
Սննդամթերքի և այլ ապրանքների որակը վերահսկելու համար Միշուստինը նշել է որակի վերահսկման թվային հարթակների լիարժեք ներդրման (երեք ամիս առաջ փորձնական նման նախագիծ իրականացվեց) և բեռնափոխադրումների պարզեցման կարևորությունը։
Խոսելով ԵԱՏՄ արտաքին կապերի մասին՝ նա նշել է, որ ավարտվում են բանակցությունները Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ։ Միության երկրները նաև հույս ունեն, որ ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ նմանատիպ համաձայնագրերն արագ կստորագրվեն և ուժի մեջ կմտնեն։