https://arm.sputniknews.ru/20250929/arajarkvum-e-erevani-dprvocnerum-sahmanapakel-bjjajin-herakhvosneri-ogtagvortsumy-94021349.html
Առաջարկվում է Երևանի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը
Առաջարկվում է Երևանի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը
Sputnik Արմենիա
Հանրակրթության վարչության պետի խոսքով` խոսքը ոչ միայն բջջայիների, այլև պլանշետների, խելացի ժամացույցների և այլ նմանատիպ սարքավորումների մասին է։ 29.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-29T10:47+0400
2025-09-29T10:47+0400
2025-09-29T10:52+0400
դպրոց
բջջային
հեռախոս
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94021514_0:0:1261:709_1920x0_80_0_0_338665b4cfdbaf5f8c32c34e07b121aa.jpg
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ գաղափարը ծնողների կողմից աջակցություն է ստացել։ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը պարզաբանեց, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։Քաղաքային իշխանություններն առաջարկում են 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։ Տիգրան Ավինյանը նշեց՝ պետք է կարծիքները հավաքագրել, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ։«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Տիգրան Ավինյանը։Նախագիծն ընդունելուց հետո քաղաքային իշխանությունները առաջարկելու են այս կարգավորումը ներառել նաև դպրոցների ներքին կանոնադրություններում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Առաջարկվում է Երևանի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը
Sputnik Արմենիա
Առաջարկվում է Երևանի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը
2025-09-29T10:47+0400
true
PT2M11S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94021514_96:0:1041:709_1920x0_80_0_0_87ff0a3bd73c4f6d2fe325c98503fa89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, բջջային, հեռախոս, երևան, երևանի քաղաքապետարան, видео
դպրոց, բջջային, հեռախոս, երևան, երևանի քաղաքապետարան, видео
Առաջարկվում է Երևանի դպրոցներում սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը
10:47 29.09.2025 (Թարմացված է: 10:52 29.09.2025) Հանրակրթության վարչության պետի խոսքով` խոսքը ոչ միայն բջջայիների, այլև պլանշետների, խելացի ժամացույցների և այլ նմանատիպ սարքավորումների մասին է։
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ գաղափարը ծնողների կողմից աջակցություն է ստացել։ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը պարզաբանեց, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։
«Առաջինից վեցերորդ դասարանի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան պետք է ստիպված իր հետ հեռախոս բերի դպրոց, այն դասերի սկզբում պետք է հանձնվի դասղեկին, որը կպահվի համապատասխան տեղում և միայն դասերի ավարտից հետո հնարավոր կլինի վերցնել։ 7-րդից 10-րդ դասարանի համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հեռախոսների, այլև պլանշետների, խելացի ժամացույցների մասին է։ Կարող է օգտագործվել բացառապես կրթական նպատակով և միայն ուսուցչի հրահանգով և առավելագույնը շաբաթական 1-2 անգամ»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Քաղաքային իշխանություններն առաջարկում են 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։ Տիգրան Ավինյանը նշեց՝ պետք է կարծիքները հավաքագրել, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ։
«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նախագիծն ընդունելուց հետո քաղաքային իշխանությունները առաջարկելու են այս կարգավորումը ներառել նաև դպրոցների ներքին կանոնադրություններում։