ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հոգեհանգստյան արարողությունն է անցկացվել Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում, որից հետո նրան վերջին հրաժեշտն են տվել ծափահարությունների ներքո:Հոգեհանգստի կարգը մատուցվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ։ Նա ցավակցական և մխիթարական խոսքեր է հղել հարազատներին և ներկաներին:«Նա իր սիրելի ծնողների, իր օրհնված ազգի արժանի զավակն էր, անկեղծ հայրենասեր, Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության ջատագով, ճշմարիտ քրիստոնյա, որը հասկանում էր, որ մեր կյանքն անգնահատելի պարգև է Բարձրյալի կողմից, որին նա սիրով ու երախտագիտությամբ է ծառայել այս բոլոր տարիներին: Նա իր աչքերը փակեց անմահ մահով՝ մեկնելով իր Երկնային Հոր մոտ՝ ժառանգելով խոստացված անմահությունը...»,- «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը մեջբերել է արքեպիսկոպոսի խոսքերը։Նա նաև խնդրել է Տիրոջը մխիթարություն ուղարկել սիրելիներին այս դժվար պահին։Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է արքեպիսկոպոսը փորձում մխիթարել Քեոսայանի այրուն՝ Մարգարիտա Սիմոնյանին։ Նրան է մոտենում նաև ռեժիսոր և ռուսական «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավար Կարեն Շահնազարովը։Հոգեհանգստին ներկա են եղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ռեժիսորի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու մտերիմները, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի բազմաթիվ գործիչներ:
Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ցավակցության և մխիթարության խոսքեր հղեց ներկաներին:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հոգեհանգստյան արարողությունն է անցկացվել Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում, որից հետո նրան վերջին հրաժեշտն են տվել ծափահարությունների ներքո:
Հոգեհանգստի կարգը մատուցվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ։ Նա ցավակցական և մխիթարական խոսքեր է հղել հարազատներին և ներկաներին:
Տիգրան Քեոսայանի հոգեհանգիստը Մոսկվայի հայկական եկեղեցում
«Նա իր սիրելի ծնողների, իր օրհնված ազգի արժանի զավակն էր, անկեղծ հայրենասեր, Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության ջատագով, ճշմարիտ քրիստոնյա, որը հասկանում էր, որ մեր կյանքն անգնահատելի պարգև է Բարձրյալի կողմից, որին նա սիրով ու երախտագիտությամբ է ծառայել այս բոլոր տարիներին: Նա իր աչքերը փակեց անմահ մահով՝ մեկնելով իր Երկնային Հոր մոտ՝ ժառանգելով խոստացված անմահությունը...»,- «Մոսկվայի հայկական եկեղեցի» տելեգրամյան ալիքը մեջբերել է արքեպիսկոպոսի խոսքերը։
Նա նաև խնդրել է Տիրոջը մխիթարություն ուղարկել սիրելիներին այս դժվար պահին։
Տիգրան Քեոսայանի հոգեհանգիստը Մոսկվայի հայկական եկեղեցում. հոգեհանգստի կարգը Եզրաս արքեպիսկոպոսն է կատարել
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է արքեպիսկոպոսը փորձում մխիթարել Քեոսայանի այրուն՝ Մարգարիտա Սիմոնյանին։ Նրան է մոտենում նաև ռեժիսոր և ռուսական «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավար Կարեն Շահնազարովը։
Հոգեհանգստին ներկա են եղել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ռեժիսորի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու մտերիմները, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի բազմաթիվ գործիչներ: