https://arm.sputniknews.ru/20250920/mvoskvajum-meknarkel-e-intertesil-mijazgajin-erazhshtakan-mrcujty-93700921.html
Մոսկվայում մեկնարկել է «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը
Մոսկվայում մեկնարկել է «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը
Sputnik Արմենիա
Մոսկվայի «Live Արենայում» մեկնարկել է «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։ 20.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-20T21:53+0400
2025-09-20T21:53+0400
2025-09-20T22:08+0400
ռուսաստան
մոսկվա
ինտերտեսիլ
երգ
մրցույթ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93699969_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6f637e1850a2835866e5ed7bf824034f.jpg
Մոսկվայի «Live Արենայում» մեկնարկել է «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։Մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ «Ինտերտեսիլի» հանդիսատեսը երգել է Տատյանա Կուրտուկովայի «Матушка» երգը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձով դիմել է մրցույթի մասնակիցներին և հանդիսատեսին:Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում կա արդարության հսկայական պահանջ, ժողովուրդներն ունեն ազատ զարգացման իրավունք, իսկ Ռուսաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար և շարունակում է այդպիսին մնալ, հարգում է ուրիշների ավանդույթներն ու արժեքները:Նա հաջողություն է մաղթել մրցույթի մասնակիցներին՝ եզրափակիչ փուլը համարելով տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը:Հեռուստահաղորդավարուհի Յանա Չուրիկովան ասել է, որ «Ինտերտեսիլ» մրցույթում ժյուրիի քվեարկությունը կանցնի մաթեմատիկոս Ֆուադ Ալեսկերովի մշակած վարկանիշային համակարգի միջոցով, որը մասնակիցների կարգը վերածում է միավորների՝ հաղթողներին օբյեկտիվ և արդար կերպով որոշելու համար:Նա նշել է, որ «Ինտերտեսիլ» մրցույթում հանդիսատեսի քվեարկություն չի լինի մասնակից երկրների ժամային գոտիների տարբերության պատճառով, և պարզաբանել է, որ միջազգային ժյուրիի անդամները նախագահ կընտրեն, որն էլ կհրապարակի արդյունքները: Համակարգը կմշակի բոլոր տվյալները, և կհայտարարվի հաղթողի անունը:Համերգը բացել են Դիմա Բիլանը և Պոլինա Գագարինան «На заре» երգով։Ռուսաստանը մրցույթում ներկայացնում է Յարոսլավ Դրոնովը (Shaman), նա հանդես կգա 9-րդ համարի ներքո:Հայաստանը չի մասնակցում մրցույթին, թեև ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը ուրախ կլիներ մրցույթում տեսնել նաև հայ երգիչների։«Ինտերտեսիլ» մրցույթը գոյություն է ունեցել 1946-1993 թվականներին Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային կազմակերպությանը (OIRT) կից։ Կազմակերպվել է 1960-1980-ական թվականներին «Եվրատեսիլի» նմանությամբ։2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ «Ինտերտեսիլը» կրկին կանցկացվի, և նոր մրցույթին կմասնակցեն առաջին հերթին ԲՐԻԿՍ-ի երկրները:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Участники международного музыкального конкурса "Интервидение" на красной ковровой дорожке
Sputnik Արմենիա
Участники международного музыкального конкурса "Интервидение" на красной ковровой дорожке
2025-09-20T21:53+0400
true
PT0M07S
Зрители "Интервидения", в том числе иностранные гости, хором спели песню "Матушка"
Sputnik Արմենիա
Зрители "Интервидения", в том числе иностранные гости, хором спели песню "Матушка"
2025-09-20T21:53+0400
true
PT0M30S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93699969_240:0:1680:1080_1920x0_80_0_0_53341bbc6359f5db1a9862f694099eab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, ինտերտեսիլ, երգ, մրցույթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, մոսկվա, ինտերտեսիլ, երգ, մրցույթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մոսկվայի «Live Արենայում» մեկնարկել է «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը։
Մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ «Ինտերտեսիլի» հանդիսատեսը երգել է Տատյանա Կուրտուկովայի «Матушка» երգը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ տեսաուղերձով դիմել է մրցույթի մասնակիցներին և հանդիսատեսին:
Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում կա արդարության հսկայական պահանջ, ժողովուրդներն ունեն ազատ զարգացման իրավունք, իսկ Ռուսաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար և շարունակում է այդպիսին մնալ, հարգում է ուրիշների ավանդույթներն ու արժեքները:
«Այս հրաշալի ստեղծագործական մրցույթը տարիներ շարունակ համախմբել է աշխարհի ամենատարբեր երկրների տաղանդավոր կատարողների։ Ծառայել է մշակութային երկխոսության զարգացմանը և ամրապնդել ժողովուրդների միջև բարեկամությունը։ Այսօր «Ինտերտեսիլը», հավատարիմ մնալով ավանդույթներին, նոր մասշտաբներ է ձեռք բերում», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
Նա հաջողություն է մաղթել մրցույթի մասնակիցներին՝ եզրափակիչ փուլը համարելով տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը:
Հեռուստահաղորդավարուհի Յանա Չուրիկովան ասել է, որ «Ինտերտեսիլ» մրցույթում ժյուրիի քվեարկությունը կանցնի մաթեմատիկոս Ֆուադ Ալեսկերովի մշակած վարկանիշային համակարգի միջոցով, որը մասնակիցների կարգը վերածում է միավորների՝ հաղթողներին օբյեկտիվ և արդար կերպով որոշելու համար:
Նա նշել է, որ «Ինտերտեսիլ» մրցույթում հանդիսատեսի քվեարկություն չի լինի մասնակից երկրների ժամային գոտիների տարբերության պատճառով, և պարզաբանել է, որ միջազգային ժյուրիի անդամները նախագահ կընտրեն, որն էլ կհրապարակի արդյունքները: Համակարգը կմշակի բոլոր տվյալները, և կհայտարարվի հաղթողի անունը:
Համերգը բացել են Դիմա Բիլանը և Պոլինա Գագարինան «На заре» երգով։
Ռուսաստանը մրցույթում ներկայացնում է Յարոսլավ Դրոնովը (Shaman), նա հանդես կգա 9-րդ համարի ներքո:
Հայաստանը չի մասնակցում մրցույթին, թեև ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն
ասել էր, որ Ռուսաստանը ուրախ կլիներ մրցույթում տեսնել նաև հայ երգիչների։
«Ինտերտեսիլ» մրցույթը գոյություն է ունեցել 1946-1993 թվականներին Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային կազմակերպությանը (OIRT) կից։ Կազմակերպվել է 1960-1980-ական թվականներին «Եվրատեսիլի» նմանությամբ։
2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ «Ինտերտեսիլը» կրկին կանցկացվի, և նոր մրցույթին կմասնակցեն առաջին հերթին ԲՐԻԿՍ-ի երկրները: