https://arm.sputniknews.ru/20250919/msts-ashkhatakicy-ozhandakel-e-vor-pashtvonatar-andzinq-kasharq-stanan-hh-hakakvorupcivon-kvomite-93621586.html
ՄՍԾ աշխատակիցը օժանդակել է, որ պաշտոնատար անձինք կաշառք ստանան. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՄՍԾ աշխատակիցը օժանդակել է, որ պաշտոնատար անձինք կաշառք ստանան. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան: 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T11:42+0400
2025-09-19T11:42+0400
2025-09-19T11:42+0400
հայաստան
կաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_0:85:1600:985_1920x0_80_0_0_fb95c5d01b7a8bfe40190a1289404b57.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Աշտարակի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն պժանդակել է, որ պաշտոնատար անձինք տարբեր չափերով կաշառք ստանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Կաշառք ստանալուն օժանդակելու համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացիներին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր 12–ին խուզարկություններ էին իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում, և կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին մի շարք անձինք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b25c3782fc687320a46ea63dbe8ccd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
հայաստան, կաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
ՄՍԾ աշխատակիցը օժանդակել է, որ պաշտոնատար անձինք կաշառք ստանան. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Աշտարակի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցն պժանդակել է, որ պաշտոնատար անձինք տարբեր չափերով կաշառք ստանան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Նախաքննությամբ պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը 2024 թվականի սեպտեմբերին նույն տարածքային կենտրոնում կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից մի քանի քաղաքացիների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված 25 տոկոսից բարձր գնահատելու ապօրինի գործողության համար պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ այն որպես կաշառք պաշտոնատար անձանց փոխանցելու նպատակով»,– ասված է հայտարարությունում։
Կաշառք ստանալուն օժանդակելու համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացիներին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր 12–ին
խուզարկություններ էին իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում, և կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին մի շարք անձինք։