https://arm.sputniknews.ru/20250918/erevanum-trvolejbusnern-u-verelaknern-ambvoghjvovin-pvokhvum-en-avinjan-93571480.html
Երևանում տրոլեյբուսներն ու վերելակներն ամբողջովին փոխվում են. Ավինյան
Երևանում տրոլեյբուսներն ու վերելակներն ամբողջովին փոխվում են. Ավինյան
Sputnik Արմենիա
Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա Տիգրան Ավինյանի հավաստիացմամբ` հետագայում միայն էլեկտրական ավտոբուսներ են ձեռք բերելու։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T11:43+0400
2025-09-18T11:43+0400
2025-09-18T11:44+0400
երևան
տիգրան ավինյան
տրոլեյբուս
վերելակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63803943_0:112:1600:1012_1920x0_80_0_0_1aa1006f064853ab58681899148bae7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տրոլեյբուսներն ու վերելակներն ամբողջովին փոխվում են։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերում 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ։ Այս ծրագրի ամբողջական իրականացման համար կառավարությունը տրամադրում է 2 մլրդ 137 մլն դրամ, իսկ այսօրվա նախագծի համար` 30 տոկոս կանխավճար։Ավինյանի խոսքով` նոր` 45 տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավելի օգտագործվող հին տրոլեյբուսներին։Նա նշեց` ակնկալում են, որ 2026 թ. 1–ին եռամսյակում այդ տրոլեյբուսները կլինեն Երևանում և կշահագործվեն։Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա Ավինյանի հավաստիացմամբ` հետագայում միայն էլեկտրական ավտոբուսներ են ձեռք բերելու։Նա անդրադարձավ նաև մայրաքաղաքի հին վերելակների փոխարինմանը` նշելով, որ տարեկան քաղաքապետարանի միջոցներով փոխում են մոտ 500 վերելակ։«Եվս երեք տարի այս նույն տեմպը պահպանելով` Երևանում մենք վերելակային ֆոնդն ամբողջությամբ կփոխենք, ու հին վերելակներից նշույլ անգամ չի մնա»,– նշեց քաղաքապետը։Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը օգոստոսի 1–ին հայտարարություն տարածեց, որ մայրաքաղաքում 97 հասցեում վերելակները փոխարինվում են։ Քաղաքապետարանից նշել էին նաև, որ տեղադրումից առաջ վերելակները փորձաքննություն են անցնելու և հարմարեցված են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։Ավելի քան 3000 վերելակ ենթակա է փոխարինման. Երևանի քաղաքապետարան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63803943_123:0:1543:1065_1920x0_80_0_0_dbacfebb0c6a85105a60a04e74539361.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, տիգրան ավինյան, տրոլեյբուս, վերելակ
երևան, տիգրան ավինյան, տրոլեյբուս, վերելակ
Երևանում տրոլեյբուսներն ու վերելակներն ամբողջովին փոխվում են. Ավինյան
11:43 18.09.2025 (Թարմացված է: 11:44 18.09.2025) Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա Տիգրան Ավինյանի հավաստիացմամբ` հետագայում միայն էլեկտրական ավտոբուսներ են ձեռք բերելու։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանում տրոլեյբուսներն ու վերելակներն ամբողջովին փոխվում են։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերում 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ։ Այս ծրագրի ամբողջական իրականացման համար կառավարությունը տրամադրում է 2 մլրդ 137 մլն դրամ, իսկ այսօրվա նախագծի համար` 30 տոկոս կանխավճար։
Ավինյանի խոսքով` նոր` 45 տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավելի օգտագործվող հին տրոլեյբուսներին։
«Կա կայացած մրցույթ, ու արդեն իսկ ունենք 30 տրոլեյբուս։ Այս նոր 45 տրոլեյբուսով մենք ամբողջովին մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք։ Այսինքն` մենք քաղաքում այլևս չենք ունենալու հին տրոլեյբուսներ»,– հայտարարեց քաղաքապետը։
Նա նշեց` ակնկալում են, որ 2026 թ. 1–ին եռամսյակում այդ տրոլեյբուսները կլինեն Երևանում և կշահագործվեն։
Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա Ավինյանի հավաստիացմամբ` հետագայում միայն էլեկտրական ավտոբուսներ են ձեռք բերելու։
Նա անդրադարձավ նաև մայրաքաղաքի հին վերելակների փոխարինմանը` նշելով, որ տարեկան քաղաքապետարանի միջոցներով փոխում են մոտ 500 վերելակ։
«Եվս երեք տարի այս նույն տեմպը պահպանելով` Երևանում մենք վերելակային ֆոնդն ամբողջությամբ կփոխենք, ու հին վերելակներից նշույլ անգամ չի մնա»,– նշեց քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը օգոստոսի 1–ին
հայտարարություն տարածեց, որ մայրաքաղաքում 97 հասցեում վերելակները փոխարինվում են։ Քաղաքապետարանից նշել էին նաև, որ տեղադրումից առաջ վերելակները փորձաքննություն են անցնելու և հարմարեցված են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։