https://arm.sputniknews.ru/20250916/erevanum-tsragrvum-e-kvonfucivosi-hamalsaran-bacel--93510628.html
Երևանում ծրագրվում է Կոնֆուցիոսի համալսարան բացել
Երևանում ծրագրվում է Կոնֆուցիոսի համալսարան բացել
Sputnik Արմենիա
Նոր կրթական կենտրոնը կդառնա չինարեն լեզվի, մշակույթի ուսուցման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական և տնտեսական կապերի զարգացման համար հարթակ: 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T19:04+0400
2025-09-16T19:04+0400
2025-09-16T19:04+0400
չինաստան
հայաստան
համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93505470_0:0:3074:1730_1920x0_80_0_0_80d70d46688bad8bc41dc4111302c31a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Երևանում ծրագրվում է բացել Կոնֆուցիոսի համալսարան, որը մասնագիտանալու է չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական և տնտեսական կապերի զարգացման մեջ:Մտադրության մասին համապատասխան հուշագիրը ստորագրեցին Հայաստանի մշակույթի համալսարանի ռեկտոր Տաթևիկ Կյուրեղյանը և Տյանցզինի առևտրի համալսարանի փոխնախագահ Գույ Ծյանը:Ստորագրման արարողությանը ներկա էր Տյանցզինի առևտրի համալսարանի Միջազգային համագործակցության և փոխանակման բաժնի տնօրեն, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հուան Լեպինը:Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ համալսարանի բացումը առաջին քայլն է, իսկ հայ-չինական համագործակցության ներուժը զգալիորեն ավելի լայն է։Լեպինի խոսքով, առկա ծրագրերի շրջանակներում Տյանցզինի համալսարանն արդեն իրականացնում է դասավանդման և փոխանակման նախագծեր, որոնք նախատեսում են մասնակի կամ ամբողջական կրթաթոշակներ միջազգային ուսանողների համար:Նա ընդգծեց, որ միջպետական կապերի ամրապնդումը հիմնված է պաշտոնական պայմանավորվածությունների վրա. ՇՀԿ շրջանակներում հանդիպումների ընթացքում Հայաստանն ու Չինաստանը համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել:Պրոֆեսորը կարծում է, որ ակադեմիական ծրագրերի և փոխանակումների ընդլայնումը կնպաստի ոչ միայն մշակութային երկխոսությանը, այլև երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93505470_144:0:2875:2048_1920x0_80_0_0_fc65529060690c10a77a262edba51e58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, հայաստան, համալսարան
չինաստան, հայաստան, համալսարան
Երևանում ծրագրվում է Կոնֆուցիոսի համալսարան բացել
Նոր կրթական կենտրոնը կդառնա չինարեն լեզվի, մշակույթի ուսուցման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական և տնտեսական կապերի զարգացման համար հարթակ:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Երևանում ծրագրվում է բացել Կոնֆուցիոսի համալսարան, որը մասնագիտանալու է չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ակադեմիական և տնտեսական կապերի զարգացման մեջ:
Մտադրության մասին համապատասխան հուշագիրը ստորագրեցին Հայաստանի մշակույթի համալսարանի ռեկտոր Տաթևիկ Կյուրեղյանը և Տյանցզինի առևտրի համալսարանի փոխնախագահ Գույ Ծյանը:
Ստորագրման արարողությանը ներկա էր Տյանցզինի առևտրի համալսարանի Միջազգային համագործակցության և փոխանակման բաժնի տնօրեն, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հուան Լեպինը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ համալսարանի բացումը առաջին քայլն է, իսկ հայ-չինական համագործակցության ներուժը զգալիորեն ավելի լայն է։
«Մեր երկրները փոխգործակցություն ծավալում են բազմաթիվ բնագավառներում։ Կրթական ոլորտում համագործակցությունը պետք է դուրս գա մեկ համալսարանի շրջանակներից և ներառի ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման նոր ծրագրեր», - հայտարարեց նա։
Լեպինի խոսքով, առկա ծրագրերի շրջանակներում Տյանցզինի համալսարանն արդեն իրականացնում է դասավանդման և փոխանակման նախագծեր, որոնք նախատեսում են մասնակի կամ ամբողջական կրթաթոշակներ միջազգային ուսանողների համար:
Նա ընդգծեց, որ միջպետական կապերի ամրապնդումը հիմնված է պաշտոնական պայմանավորվածությունների վրա. ՇՀԿ շրջանակներում հանդիպումների ընթացքում Հայաստանն ու Չինաստանը համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել:
Պրոֆեսորը կարծում է, որ ակադեմիական ծրագրերի և փոխանակումների ընդլայնումը կնպաստի ոչ միայն մշակութային երկխոսությանը, այլև երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը: