https://arm.sputniknews.ru/20250916/kievi-patvervov-pajtjun-irakanacnelu-hamar-rusastanci-kin-e-dzerbakalvel-adts-93488930.html
Կիևի պատվերով պայթյուն իրականացնելու համար ռուսաստանցի կին է ձերբակալվել. ԱԴԾ
Կիևի պատվերով պայթյուն իրականացնելու համար ռուսաստանցի կին է ձերբակալվել. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Կասկածյալը հասանելի բաղադրիչներից ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը տեղադրել է երկաթուղային գծերի վրա և պայթեցրել։ 16.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-16T11:49+0400
2025-09-16T11:49+0400
2025-09-16T11:53+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
պայթյուն
նովոսիբիրսկ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93484167_0:0:1280:720_1920x0_80_0_0_c98d2d729c9e28d81010a2c90a33f1c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ուժայինները Նովոսիբիրսկում Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, որը կասկածվում է Տրանսսիբիրյան մայրուղու վրա ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով դիվերսիա իրականացնելու մեջ։ Կինը, որը հույս ուներ գումար ստանալ, ձերբակալվել է, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Նշվում է, որ օգոստոսին, հակառակորդի կողմից տրամադրված հրահանգներին հետևելով, կասկածյալը հասանելի բաղադրիչներից ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը տեղադրել է երկաթուղու գծերի վրա և պայթեցրել։ Պայթյունի պահը կինը տեսագրել է բջջային հեռախոսով և ձայնագրությունը որպես հաշվետվություն ուղարկել համակարգողին՝ պարգևատրում ստանալու համար։Մոսկվայի մարզում ձերբակալվել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար գումար փոխանցած ՌԴ քաղաքացի. ԱԴԾԻնչպես հայտնում է ԱԴԾ-ն, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ են իրականացվում՝ կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու, ձերբակալվածի գործողություններում ՌԴ ՔՕ 275-րդ (պետական դավաճանություն) և 223.1 (պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստում) հոդվածների հատկանիշները փաստագրելու ուղղությամբ։
նովոսիբիրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93484167_168:0:1128:720_1920x0_80_0_0_ce27213befd59e4a048adcd9a04cf5dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, նովոսիբիրսկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, նովոսիբիրսկ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կիևի պատվերով պայթյուն իրականացնելու համար ռուսաստանցի կին է ձերբակալվել. ԱԴԾ
11:49 16.09.2025 (Թարմացված է: 11:53 16.09.2025) Կասկածյալը հասանելի բաղադրիչներից ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը տեղադրել է երկաթուղային գծերի վրա և պայթեցրել։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ուժայինները Նովոսիբիրսկում Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, որը կասկածվում է Տրանսսիբիրյան մայրուղու վրա ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով դիվերսիա իրականացնելու մեջ։ Կինը, որը հույս ուներ գումար ստանալ, ձերբակալվել է, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը Նովոսիբիրսկ քաղաքում 1974 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու է ձերբակալել, որը ներգրավված է եղել Անդրբայկալյան երկրամասի Տրանսսիբիրյան մայրուղու մի հատվածում ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ դիվերսիա իրականացնելու մեջ... Անդրբայկալյան երկրամասի գծով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարչության քննչական բաժինը նրա դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 281-րդ հոդվածի (դիվերսիա) 1-ին մասով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Հոդվածը մինչև քսան տարվա ազատազրկում է նախատեսում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օգոստոսին, հակառակորդի կողմից տրամադրված հրահանգներին հետևելով, կասկածյալը հասանելի բաղադրիչներից ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը տեղադրել է երկաթուղու գծերի վրա և պայթեցրել։ Պայթյունի պահը կինը տեսագրել է բջջային հեռախոսով և ձայնագրությունը որպես հաշվետվություն ուղարկել համակարգողին՝ պարգևատրում ստանալու համար։
Ինչպես հայտնում է ԱԴԾ-ն, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ են իրականացվում՝ կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու, ձերբակալվածի գործողություններում ՌԴ ՔՕ 275-րդ (պետական դավաճանություն) և 223.1 (պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստում) հոդվածների հատկանիշները փաստագրելու ուղղությամբ։