https://arm.sputniknews.ru/20250913/18-amja-hamlet-manukjani-anunvov-marmnamarzutjan-nvor-tarr-kanvanvi-93425578.html
18-ամյա Համլետ Մանուկյանի անունով մարմնամարզության նոր տարր կանվանվի. տեսանյութ
18-ամյա Համլետ Մանուկյանի անունով մարմնամարզության նոր տարր կանվանվի. տեսանյութ
Sputnik Արմենիա
Մանուկյանը դարձավ 8-րդ հայ մարմնամարզիկը, որն իր անունով տարր կունենա։ 13.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-13T19:14+0400
2025-09-13T19:14+0400
2025-09-13T19:30+0400
համլետ մանուկյան
մարմնամարզություն
մարմնամարզության աշխարհի առաջնություն
հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա
մարմնամարզության ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89579454_0:0:1440:810_1920x0_80_0_0_c34ff08ecb8229332bbb3cbb7aba71d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի պատվին նոր տարր կանվանվի։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող «World challenge cup» մրցումներում Մանուկյանն անցել է եզրափակիչ փուլ։ Բացի այդ, նրա շնորհիվ տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվում է ևս մեկ տարրով:Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»: Այսպիսով նա դարձել է հայ 8-րդ մարմնամարզիկը, որն իր անունով կատարած տարր ունի։Ֆեդերացիայից հիշեցնում են, որ հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն«World challenge cup» մրցումներն անցկացվում են Ֆրանսիայի Փարիզ քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ը։ Հայաստանի միակ ներկայացուցիչը Համլետ Մանուկյանն է:Հավելենք, որ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր և օղակներ վարժություններում 2023 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Гамлет Манукян в упражнениях на коне на Кубке мира в Париже 2025 года
Sputnik Արմենիա
Гамлет Манукян в упражнениях на коне на Кубке мира в Париже 2025 года
2025-09-13T19:14+0400
true
PT0M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89579454_67:0:1347:960_1920x0_80_0_0_449ab3e6a67d0873596bf12e5209df2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համլետ մանուկյան, մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, մարմնամարզության ֆեդերացիա, видео
համլետ մանուկյան, մարմնամարզություն, մարմնամարզության աշխարհի առաջնություն, հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա, մարմնամարզության ֆեդերացիա, видео
18-ամյա Համլետ Մանուկյանի անունով մարմնամարզության նոր տարր կանվանվի. տեսանյութ
19:14 13.09.2025 (Թարմացված է: 19:30 13.09.2025) Մանուկյանը դարձավ 8-րդ հայ մարմնամարզիկը, որն իր անունով տարր կունենա։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի պատվին նոր տարր կանվանվի։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող «World challenge cup» մրցումներում Մանուկյանն անցել է եզրափակիչ փուլ։ Բացի այդ, նրա շնորհիվ տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվում է ևս մեկ տարրով:
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»: Այսպիսով նա դարձել է հայ 8-րդ մարմնամարզիկը, որն իր անունով կատարած տարր ունի։
Ֆեդերացիայից հիշեցնում են, որ հայ մարմնամարզիկներից իրենց անունով տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):
«World challenge cup» մրցումներն անցկացվում են Ֆրանսիայի Փարիզ քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ը։ Հայաստանի միակ ներկայացուցիչը Համլետ Մանուկյանն է:
Հավելենք, որ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր և օղակներ վարժություններում 2023 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն է։