https://arm.sputniknews.ru/20250909/brnutjunner-ev-hrkizumner-hndkastani-ev-nepali-sahmanin-93313630.html
Բռնություններ և հրկիզումներ Հնդկաստանի և Նեպալի սահմանին
Բռնություններ և հրկիզումներ Հնդկաստանի և Նեպալի սահմանին
Sputnik Արմենիա
Անկարգություններից տուժած շրջաններում որոշ ոստիկաններ լքել են իրենց հենակետերը: 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T21:40+0400
2025-09-09T21:40+0400
2025-09-09T21:40+0400
նեպալ
հնդկաստան
անկարգություններ
սահման
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93312601_0:0:1920:1080_1920x0_80_0_0_209e2529b7b55025b1c6f0e879bc17fa.jpg
Հնդկաստանի և Նեպալի սահմանին սկսվել են բռնություններ և հրկիզումներ, բոլոր սահմանային անցակետերը փակ են։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը:Պարբերականի տվյալներով՝ անկարգություններից տուժած շրջաններում որոշ ոստիկաններ թողել են իրենց հենակետերը։Անցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանությունները արգելափակել էին մի շարք խոշոր սոցիալական ցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չէին գրանցվել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) կուսակցության ավագ կազմակերպիչ Խիտ Ռաջ Պանդին որոշումն անընդունելի էր համարել և զգուշացրել, որ սոցիալական ցանցերի փակումը կարող է երկրում քաոս ստեղծել:Զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են հիմնականում երիտասարդները և ԶԼՄ-ներում անվանվում են «Z սերնդի հեղափոխություն», սկսվել են Նեպալի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին և տարածվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով 22 ցուցարար է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել:
նեպալ
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Насилие началось на границе Непала с Индией, все погранпереходы закрыты
Sputnik Արմենիա
Насилие началось на границе Непала с Индией, все погранпереходы закрыты
2025-09-09T21:40+0400
true
PT0M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93312601_240:0:1680:1080_1920x0_80_0_0_f9bdf655b9311b29d8145912e0068d18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեպալ, հնդկաստան, անկարգություններ, սահման, տեսանյութեր, տեսանյութ, видео
նեպալ, հնդկաստան, անկարգություններ, սահման, տեսանյութեր, տեսանյութ, видео
Բռնություններ և հրկիզումներ Հնդկաստանի և Նեպալի սահմանին
Անկարգություններից տուժած շրջաններում որոշ ոստիկաններ լքել են իրենց հենակետերը:
Հնդկաստանի և Նեպալի սահմանին սկսվել են բռնություններ և հրկիզումներ, բոլոր սահմանային անցակետերը փակ են։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը:
«Նեպալի և Հնդկաստանի սահմանի բոլոր անցակետերում սկսվել են բռնություններ և հրկիզումներ, անկարգությունների ահագնացման ֆոնին հրկիզվել են ոստիկանական հենակետեր։ Իշխանությունները կարգադրել են ամբողջությամբ փակել բոլոր անցակետերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալներով՝ անկարգություններից տուժած շրջաններում որոշ ոստիկաններ թողել են իրենց հենակետերը։
Անցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանությունները արգելափակել էին մի շարք խոշոր սոցիալական ցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չէին գրանցվել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում: Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) կուսակցության ավագ կազմակերպիչ Խիտ Ռաջ Պանդին որոշումն անընդունելի էր համարել և զգուշացրել, որ սոցիալական ցանցերի փակումը կարող է երկրում քաոս ստեղծել:
Զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակցում են հիմնականում երիտասարդները և ԶԼՄ-ներում անվանվում են «Z սերնդի հեղափոխություն», սկսվել են Նեպալի մայրաքաղաքում սեպտեմբերի 8-ին և տարածվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով 22 ցուցարար է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել: