00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի արտգործնախարարին և նախկին վարչապետին

© Getty Images / NurPhotoԲողոքի ակցիաներ Նեպալում
Բողոքի ակցիաներ Նեպալում - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2025
Բաժանորդագրվել
Ինչպես նշում է «Associated Press» գործակալությունը, ցուցարարները նաև հրդեհել են արտգործնախարարին պատկանող մասնավոր դպրոցը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Նեպալի նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբան և նրա կինը՝ երկրի գործող արտգործնախարար Արզու Ռանա Դեուբան, հարձակման են ենթարկվել զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտնում է «India Today» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով` քաղաքական գործիչները տուժել են ցուցարարների կողմից ծեծի հետևանքով։ Ինչպես նշում է «Associated Press» գործակալությունը, ցուցարարները նաև հրդեհել են արտգործնախարարին պատկանող մասնավոր դպրոցը։
Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելեցին մի քանի խոշոր սոցցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Նեպալի կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) ավագ կուսակցական կազմակերպիչ Հիթ Ռաջ Պանդին հայտարարեց, որ որոշումն անընդունելի է և զգուշացրեց, որ սոցցանցերի փակումը կարող է երկրում քաոս առաջացնել։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։
Լրահոս
0