00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի ազգային գրադարանում և արխիվում Հայկական անկյուն է բացվել

© Photo : press office of MESCS of RAԻրանի ազգային գրադարանում և արխիվում Հայկական անկյուն է բացվել
Իրանի ազգային գրադարանում և արխիվում Հայկական անկյուն է բացվել - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2025
Բաժանորդագրվել
Նախաձեռնությունն իրագործվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: ԿԳՄՍ նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք։ Տեղեկությունը հայտնում են նախարարությունից:
Նախաձեռնությունն իրագործվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Ընդգծելով խորհրդանշական իրադարձության կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այն, ըստ էության, Հայաստան - Իրան դարավոր բարեկամության, հարևանության և միջմշակութային երկխոսության ևս մեկ վկայություն է։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել այն հիմնարար հաստատությունները, որոնք ծառայել և շարունակում են ծառայել մեր հիշողության պահպանմանը։
«Իրանում այդ առաքելությունը ստանձնել է Իրանի ազգային գրադարանը և արխիվը, իսկ Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը։ Մատենադարանը, լինելով հայկական և օտարալեզու հազարավոր ձեռագրերի ու հնատիպ գրքերի պահոց, համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի կենտրոն։ Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հսկայական գրքային հավաքածուով, կարևոր դեր ունի հայ ժողովրդի գիտական ու գրական հարստության պահպանման և հանրայնացման գործում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Միջոցառման շրջանակում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին։
Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծելու հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար: Արա Խզմալյանը, անդրադառնալով կազմակերպության հետ արդեն իսկ ձևավորված հաջող համագործակցությանը, տեղեկացրել է՝ Մատենադարանը գրադարանից մի քանի տասնյակ հատոր ցուցակներ է ստացել և դեսպանության միջոցով նաև Մատենադարանն է պարբերաբար ուղարկել իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր:
ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների համագործակցության խորացմանը։ Հատուկ շեշտվել է 2025 թ. օգոստոսի 19-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի նշանակությունը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախագծեր և նոր նախաձեռնություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանային համակարգի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները:
Անդրադառնալով թարգմանական ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարը կարևորել են հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն գրականության թարգմանությունն ու հանրահռչակումը։
Լրահոս
0