00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր թիմ է. Պորտուգալիայի հավաքականի խաղացողը` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին

© Sputnik / Aram NersesyanՊորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը Երևանում
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2025
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը Երևանում
Բաժանորդագրվել
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու պաշտպանը Երևանում պատասխանել են լրագրողների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բավական վտանգավոր թիմ է։ Հայաստան– Պորտուգալիա խաղից առաջ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը։
«Ազնվորեն խոստովանեմ, որ շատ բան չգիտեմ հայկական ֆուտբոլի մասին, բայց մենք ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը ու կարող եմ ասել, որ բավական վտանգավոր թիմ է։ Հուսալի է պաշտպանվում ու կարողանում է հակագրոհներ կազմակերպել, բացի այդ, ունի մի քանի ֆուտբոլիստ, որոնք առանձնանում են իրենց անհատական բարձր որակներով։ Մենք պատրաստ ենք դրան և կփորձենք հակախաղ գտնել Հայաստանի ազգային հավաքականի դեմ»,– ասաց նա։
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն էլ հավելեց, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղը մարտահրավեր է Պորտուգալիայի համար, ու վաղվա խաղում միմյանց նկատմամբ առավելություն չկա, քանի որ թիմերը, ըստ նրա, գտնվում են հավասար պայմաններում:
«Գիտենք, որ Հայաստանի հավաքականում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք ունեն բարձր անհատական որակներ։ Հավաքականը նոր մարզիչ ունի, դա նշանակում է մարզիկները ոգևորված են ու ամեն ինչ կանեն սեփական դաշտում լավ հանդես գալու համար»,– ասաց նա։
Մարտինեսը հավելեց, որ խաղերից առաջ վերլուծում է յուրաքանչյուր մրցակցի, որն ունի նոր մարզիչ, բացառություն չէր նաև Հայաստանի թիմը։
© Sputnik / Aram NersesyanՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը
Главный тренер сборной Португалии Роберто Мартинес на предматчевой пресс-конференции (5 сентября 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2025
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը
«Կարևոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եղիշե Մելիքյանը 5 տարի գլխավորել է «Փյունիկը» և հասել մեծ հաջողությունների: Սա թույլ է տալիս հասկանալ, որ նա գիտի՝ ինչպես իր թիմին պատրաստել և տրամադրել խաղին»,– ասաց պորտուգալացի մարզիչը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։ Իսկ Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ժամը 20:00-ին։
Հայտնի է` ով է լինելու Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման մրցավարը
Լրահոս
0