https://arm.sputniknews.ru/20250903/rd-n-chi-mvorana-kzhdh-zinvvorneri-nerdrumy-nevonacizmi-dem-pajqarum-putiny-kim-chen-inin-93090802.html
ՌԴ-ն չի մոռանա ԿԺԴՀ զինվորների ներդրումը նեոնացիզմի դեմ պայքարում. Պուտինը՝ Կիմ Չեն Ինին
ՌԴ-ն չի մոռանա ԿԺԴՀ զինվորների ներդրումը նեոնացիզմի դեմ պայքարում. Պուտինը՝ Կիմ Չեն Ինին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի գնահատականով՝ Հյուսիսային Կորեայի զինվորականները քաջարի և հերոսաբար են կռվել Կուրսկի մարզի ազատագրման ժամանակ։ 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T10:46+0400
2025-09-03T10:46+0400
2025-09-03T11:22+0400
կիմ չեն ին
վլադիմիր պուտին
ռուսաստան
հյուսիսային կորեա
կուրսկ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93090473_0:0:1281:720_1920x0_80_0_0_f3b7b8b5d1b8ca6d14b748e6c62bb562.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունները առանձնահատուկ բնույթ ունեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պեկինում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ։Մասնավորապես, ՌԴ առաջնորդը նշել է ԿԺԴՀ զինվորականների դերը ՌԴ Կուրսկի մարզի ազատագրման գործում՝ երկրների միջև կնքված համաձայնագրի լիարժեք պահպանմամբ։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա ԿԺԴՀ-ի մասնակցությունը նեոնացիզմի դեմ պայքարում։Նա խնդրել է Կիմ Չեն Ինին երախտագիտության ամենաջերմ խոսքերը փոխանցել ԿԺԴՀ-ի ողջ ժողովրդին։Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին ԿԺԴՀ զինվորականներին տրված բարձր գնահատականի համար։ Նրա խոսքով, եթե Փհենյանը կարողանա որևէ կերպ օգնել Մոսկվային, ապա անպայման կանի, քանի որ դա եղբայրական պարտք է։Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այդ թվում ամենատարբեր ասպեկտներ և ոլորտներ։Նշենք, որ Չինաստանում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները մասնակցել են Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում ճապոնական զավթիչների դեմ և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։Պեկինում կայացել է լայնածավալ ռազմական շքերթ
հյուսիսային կորեա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93090473_156:0:1116:720_1920x0_80_0_0_525590d4ccf8d5235db323b3b4cc0d31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիմ չեն ին, վլադիմիր պուտին, ռուսաստան, հյուսիսային կորեա, կուրսկ, видео, տեսանյութեր
կիմ չեն ին, վլադիմիր պուտին, ռուսաստան, հյուսիսային կորեա, կուրսկ, видео, տեսանյութեր
ՌԴ-ն չի մոռանա ԿԺԴՀ զինվորների ներդրումը նեոնացիզմի դեմ պայքարում. Պուտինը՝ Կիմ Չեն Ինին
10:46 03.09.2025 (Թարմացված է: 11:22 03.09.2025) ՌԴ նախագահի գնահատականով՝ Հյուսիսային Կորեայի զինվորականները քաջարի և հերոսաբար են կռվել Կուրսկի մարզի ազատագրման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունները առանձնահատուկ բնույթ ունեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պեկինում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ։
Մասնավորապես, ՌԴ առաջնորդը նշել է ԿԺԴՀ զինվորականների դերը ՌԴ Կուրսկի մարզի ազատագրման գործում՝ երկրների միջև կնքված համաձայնագրի լիարժեք պահպանմամբ։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա ԿԺԴՀ-ի մասնակցությունը նեոնացիզմի դեմ պայքարում։
«Ձեր զինվորները կռվել են քաջարի և հերոսաբար։ Մենք երբեք չենք մոռանա այն զոհերին, որոնք ունեցել են ձեր զինված ուժերը», – նշել է ՌԴ նախագահը։
Նա խնդրել է Կիմ Չեն Ինին երախտագիտության ամենաջերմ խոսքերը փոխանցել ԿԺԴՀ-ի ողջ ժողովրդին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին ԿԺԴՀ զինվորականներին տրված բարձր գնահատականի համար։ Նրա խոսքով, եթե Փհենյանը կարողանա որևէ կերպ օգնել Մոսկվային, ապա անպայման կանի, քանի որ դա եղբայրական պարտք է։
Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այդ թվում ամենատարբեր ասպեկտներ և ոլորտներ։
Նշենք, որ Չինաստանում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները մասնակցել են Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում ճապոնական զավթիչների դեմ և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։