https://arm.sputniknews.ru/20250902/hhum-petakan-gujqy-ktrvi-voch-te-anvtshar-ajl-vardzakalakan-himunqnervov-orinagits-93042542.html
ՀՀ–ում պետական գույքը կտրվի ոչ թե անվճար, այլ վարձակալական հիմունքներով. օրինագիծ
ՀՀ–ում պետական գույքը կտրվի ոչ թե անվճար, այլ վարձակալական հիմունքներով. օրինագիծ
Sputnik Արմենիա
Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականի ավարտ բոլոր պետական կազմակերպությունները պետք է հետ վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքը`... 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T13:49+0400
2025-09-02T13:49+0400
2025-09-02T13:50+0400
գույք
անշարժ գույք
գույքահարկ
պետություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91174904_0:133:1280:853_1920x0_80_0_0_45e086d11ed8aca8320dc75620b0c568.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ–ում պետական գույքը կտրվի ոչ թե անվճար, այլ վարձակալական հիմունքներով։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ըստ նրա, պետական գույքի կառավարման համակարգն ամբողջովին կփոփոխվի։Ըստ նրա` սա հնարավորություն կտա ապահովել բյուջետային ծախսերի մեծ թափանցիկություն, որը նախկինում չէր արտացոլվում, ինչպես նաև կբարձրացնի պետական գույքի կառավարման արդյունավետությունը։ Օրինակ` Ավետիսյանի խոսքով, շատ դեպքերում լինում է գույք, որը գտնվում է որևէ գերատեսչության բալանսում ու երկար տարիներ չի օգտագործվում։ Այս դեպքում, տվյալ գույքի համար վարձավճար տալու փոխարեն այդ գերատեսչությունը կնախընտրի այն վերադարձնել ՀՀ պետ.գույքի կոմիտեի կառավարմանը և հետագա վարձակալությանը` այլ կազմակերպություններին։Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականի ավարտ բոլոր պետական կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքը` հետագայում վարձակալության հիմունքներով պայմանագիր վերակնքելու պայմանով։«Արդյունքում մեր ամբողջ բազան նորից կգույքագրվի և հաշվառման համակարգն էապես կմաքրվի»,– վստահեցրեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։Նա նշեց, որ առաջին փուլում վարձակալությունը կհաշվարկվի` հիմք ընդունելով շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, ապա անցում կկատարեն շուկայական բուն արժեքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91174904_41:0:1178:853_1920x0_80_0_0_ba29014eb2f2b3cca2fc712e61b7f777.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գույք, անշարժ գույք, գույքահարկ, պետություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
գույք, անշարժ գույք, գույքահարկ, պետություն, հայաստան, աժ (ազգային ժողով)
ՀՀ–ում պետական գույքը կտրվի ոչ թե անվճար, այլ վարձակալական հիմունքներով. օրինագիծ
13:49 02.09.2025 (Թարմացված է: 13:50 02.09.2025) Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականի ավարտ բոլոր պետական կազմակերպությունները պետք է հետ վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքը` հետագայում վարձակալության հիմունքներով պայմանագիր վերակնքելու պայմանով։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ–ում պետական գույքը կտրվի ոչ թե անվճար, այլ վարձակալական հիմունքներով։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ըստ նրա, պետական գույքի կառավարման համակարգն ամբողջովին կփոփոխվի։
«Այսպիսով, անցում ենք կատարում պետական գույքի անհատույց տրամադրումից վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին։ Այսուհետ պետական մարմինները և կազմակերպությունները, ՊՈԱԿ–ները, հիմնադրամները, ՓԲԸ–ները և առևտրային այլ կազմակերպությունները, եթե օրենսդրական այս փոփոխություններն ընդունվեն, ապա յուրաքանչյուր տարի պետք է բյուջետային հայտ ներկայացնեն։ Օրինակ` ցանկացած նախարարություն, ըստ իր ներկայացրած այդ հայտի, պետք է իր զբաղեցրած գույքի վարձավճարին համապատասխան գումար փոխանցի»,– պարզաբանեց Ավետիսյանը։
Ըստ նրա` սա հնարավորություն կտա ապահովել բյուջետային ծախսերի մեծ թափանցիկություն, որը նախկինում չէր արտացոլվում, ինչպես նաև կբարձրացնի պետական գույքի կառավարման արդյունավետությունը։ Օրինակ` Ավետիսյանի խոսքով, շատ դեպքերում լինում է գույք, որը գտնվում է որևէ գերատեսչության բալանսում ու երկար տարիներ չի օգտագործվում։ Այս դեպքում, տվյալ գույքի համար վարձավճար տալու փոխարեն այդ գերատեսչությունը կնախընտրի այն վերադարձնել ՀՀ պետ.գույքի կոմիտեի կառավարմանը և հետագա վարձակալությանը` այլ կազմակերպություններին։
Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականի ավարտ բոլոր պետական կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքը` հետագայում վարձակալության հիմունքներով պայմանագիր վերակնքելու պայմանով։
«Արդյունքում մեր ամբողջ բազան նորից կգույքագրվի և հաշվառման համակարգն էապես կմաքրվի»,– վստահեցրեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։
Նա նշեց, որ առաջին փուլում վարձակալությունը կհաշվարկվի` հիմք ընդունելով շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը, ապա անցում կկատարեն շուկայական բուն արժեքներին։