https://arm.sputniknews.ru/20250901/alievi-barapashary-chi-artacvolum-vashingtvonjan-hamadzajnutjunnery-pashinjan-93003743.html
Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները. Փաշինյան
Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T17:53+0400
2025-09-01T17:53+0400
2025-09-01T17:56+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
չինաստան
շհկ
շանհայի համագործակցության կազմակերպություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93002412_0:87:1670:1026_1920x0_80_0_0_9b523c458cb50000e59948435b7c08ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով` հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները։Ալիևը Չինաստանում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի մեկ այլ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը:Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որի օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը:Նա ընդգծե; է` այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևանների համար։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93002412_93:0:1577:1113_1920x0_80_0_0_20a3529cb3d0305cfaa016f3d79713e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, չինաստան, շհկ, շանհայի համագործակցության կազմակերպություն
հայաստան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, չինաստան, շհկ, շանհայի համագործակցության կազմակերպություն
Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները. Փաշինյան
17:53 01.09.2025 (Թարմացված է: 17:56 01.09.2025) ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես եկել ելույթով` հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները։
Ալիևը Չինաստանում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ
ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի մեկ այլ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն, որի օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը:
«Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակում ՀՀ–ն և ԱՄՆ–ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ ՀՀ–ն ր ԱՄՆ–ն ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ: Ես վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել»,– ասել է Փաշինյանը:
Նա ընդգծե; է` այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևանների համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։