00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փեզեշքիանն առաջարկել է ճգնաժամերի կառավարման համար ՇՀԿ–ում ԱԳ նախարարների կոմիտե ստեղծել

© Photo : press office of the Government of RAՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2025
Բաժանորդագրվել
Իսլամական Հանրապետության նախագահը առաջարկել է նաև ստեղծել «ՇՀԿ հատուկ հաշիվներ»։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ՇՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների կոմիտե ստեղծելու առաջարկով՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող ճգնաժամերի լուծման համար։ Այս մասին նա հայտարարել է Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում։
«Խաղաղապահության ոլորտում անհրաժեշտ է ՇՀԿ անդամ արտգործնախարարներից կազմված կոմիտե ստեղծել, որի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող տարբեր ճգնաժամերի վերաբերյալ, կներկայացնեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ առաջարկներ և դրանց ուսումնասիրման մեխանիզմներ», – նախագահի խոսքերն է մեջբերում նրա վարչակազմի պաշտոնական կայքը։
Փեզեշքիանի կարծիքով՝ պոտենցիալ և իրական ճգնաժամերի առաջացման դեպքում կոմիտեն պետք է անդամներից մեկի խնդրանքով անհապաղ մասնակիցների նիստ հրավիրելու հնարավորություն ունենա` «գործելով որպես կազմակերպության մտավոր և օպերատիվ լծակ» և ձգտելով տարբեր ձևերով օգնել այն անդամին, որի ինքնիշխանությունը խախտվել է։
Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը առաջարկել է ստեղծել «ՇՀԿ հատուկ հաշիվներ»՝ կազմակերպության անդամների ֆինանսական համագործակցությունն ամրապնդելու և պատժամիջոցների ազդեցությունը նրանց վրա նվազեցնելու համար։
ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութ
Ինչպես նշել է Իրանի նախագահը, այս նախաձեռնությունը կզարգանա երեք ուղղությամբ՝ ազգային արժույթներով հաշվարկների ծավալի մեծացում, ինչը կնվազեցնի դոլարից կախվածությունը, համատեղ թվային ենթակառուցվածքի ստեղծում, կենտրոնական բանկերի թվային արժույթի կիրառում՝ արագ և անվտանգ վճարումներ կատարելու համար, բազմաֆունկցիոնալ սվոփային ֆոնդի ստեղծում՝ պատժամիջոցների ճնշում կամ լիկվիդայնության ճգնաժամ ապրող երկրներին աջակցելու համար։
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ռուսաստանը հանդես է գալիս ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու օգտին
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
Լրահոս
0