https://arm.sputniknews.ru/20250831/putinn-alievi-het-der-chi-khvosel-bajc-patvirakutjunnern-aktiv-shpvum-en-ushakvov-92965161.html
Պուտինն Ալիևի հետ դեռ չի խոսել, բայց պատվիրակություններն ակտիվ շփվում են․ Ուշակով
Պուտինն Ալիևի հետ դեռ չի խոսել, բայց պատվիրակություններն ակտիվ շփվում են․ Ուշակով
Sputnik Արմենիա
Մի շարք երկրների ղեկավարներ Չինաստանում են, որտեղ մասնակցում են ՇՀԿ գագաթնաժողովին։ 31.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-31T18:32+0400
2025-08-31T18:32+0400
2025-08-31T18:43+0400
ռուսաստան
ադրբեջան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
չինաստան
շհկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_0:0:3072:1728_1920x0_80_0_0_3ee40de8efd7e2c0df7f71b22618cb1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շփվել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, սակայն ռուսական պատվիրակության անդամներն ակտիվ շփվել են ադրբեջանցի գործընկերների հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։«Առայժմ, իմ կարծիքով, ոչ»,-պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Պուտինին հաջողվել է շփվել Ալիևի հետ:Միաժամանակ Ուշակովը հավելել է, որ ռուսական պատվիրակության անդամներն ակտիվորեն շփվել են Ադրբեջանի գործընկերների հետ:2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Չինաստան են ժամանել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարները:ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:Փաշինյանն ու կինը ոտքի վրա զրուցել են Էրդողանի, Ալիևի և նրանց կանանց հետ
ադրբեջան
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_51e2de73b45dcd07021e08242b8bb81c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, չինաստան, շհկ
ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, չինաստան, շհկ
Պուտինն Ալիևի հետ դեռ չի խոսել, բայց պատվիրակություններն ակտիվ շփվում են․ Ուշակով
18:32 31.08.2025 (Թարմացված է: 18:43 31.08.2025) Մի շարք երկրների ղեկավարներ Չինաստանում են, որտեղ մասնակցում են ՇՀԿ գագաթնաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շփվել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ, սակայն ռուսական պատվիրակության անդամներն ակտիվ շփվել են ադրբեջանցի գործընկերների հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առայժմ, իմ կարծիքով, ոչ»,-պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Պուտինին հաջողվել է շփվել Ալիևի հետ:
Միաժամանակ Ուշակովը հավելել է, որ ռուսական պատվիրակության անդամներն ակտիվորեն շփվել են Ադրբեջանի գործընկերների հետ:
Ռուս–ադրբեջանական հարաբերությունները լարվել են այս ամռանից, երբ ՌԴ–ում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալություններ տեղի ունեցան` սպանությունների մեղադրանքով, իսկ Բաքվում ձերբակալվեցին ՌԴ քաղաքացիներ, այդ թվում Sputnik Ադրբեջանի ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, որոնք ՌԴ քաղաքացիներ են։։
2025 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Չինաստան են ժամանել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարները:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: